23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Նախարարը գնալու է, ու մենք հաղթելու ենք. ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգողը գործադուլ է հայտարարում

ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը գործադուլ է հայտարարում։

«Հայաստանում տարվող կրթական և մշակութային քաղաքականությունն ամեն օր հարված է հասցնում հայ ազգային արժեհամակարգի և հայկական պետականության հիմքերին։ ԼԳԲՏ քարոզչությունը, հակաեկեղեցական գործողությունները, բուհերում աննախադեպ գաղջի ձևավորումը հովանավորվում է ամենաբարձր մակարդակով։

Ապազգային կառույցներն՝ իրենց գործակալական ցանցով ու իշխանության ներսում ունեցած արբանյակներով, ամեն օր փորձում են խլել մեզանից մեր ազգայինը, քրիստոնեականը, և այս քայլերը իշխանությունների կողմից ոչ միայն դիմադրության չեն հանդիպում, այլև հաճախ ուղիղ և անուղղակի հովանավորչություն են ստանում։ Այս ամենի դեմ հասարակությունը ու երիտասարդությունը պետք է գործադրի ճնշման բոլոր մեխանիզմներն ու դուրս գա պայքարի։ Ես միանում եմ սերնդակիցներիս սկսած պայքարին և կոչ եմ անում բոլոր ընկերներիս, ներկա և նախկին ուսանողներին, գործընկերներիս միանալ այս պայքարին՝ հանուն ազգայինի հաղթանակի, հանուն բարոյականության հաղթանակի, հանուն մեր ապագայի, հանուն Հայաստանի։ Նախարարը գնալու է, ու մենք հաղթելու ենք։ Ազգայինի հաղթանակը այլընտրանք չունի։

Երիտասարդները պետք է միավորվեն ազգայինի շուրջ։ #Ազգայինը_հաղթելու_է», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Էդվարդ Գալստյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ