05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Դատախազությունն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում դատավորի նկատմամբ. Քոչարյանի փաստաբան

Դատարանը բազմիցս արձանագրել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քննությունից խուսափելու հիմքեր չկան, տիկին Դանիբեկյանը ևս հաստատել է, որ այդ հիմքը բացակայում է, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

«Բայց դատախազության մեր գործընկերները, չգիտես՝ ինչու, շարունակաբար պնդում են, որ հիմքն առկա է։ Դա, մեր համոզմամբ, անհարգալից վերաբերմունք է դատավոր Դանիբեկյանի նկատմաբ», – ասաց փաստաբանը։

Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ իրենք չեն գտնում, որ առկա են Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքեր։

«Այն իրավակարգավորումները, որ ունենք և այս պահին արդեն հակասահմանադրական են ճանաչվել, հակասում են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկային», – ասաց փաստաբանը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ