29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր Հայաստանում շարունակվում է նույն ձեռագիրը՝ սպանությունները որակում են ինքնասպանություն. սեւազգեստ մայրերը կառավարության մոտ են /տեսանյութ/

Սեւազգեստ մայրերը դարձյալ կառավարության շենքի մոտ են պահանջով՝ բացահայտել իրենց որդիների ինքնասպանությունների գործերը, որոնք ըստ մայրերի՝ ինքնասպանություն չեն , այլ կոծկված սպանություն: 

«Նոր Հայաստանում շարունակվում է նույն ձեռագիրը, սպանությունները որակում են ինքնասպանություններ: Էդ որ ճաշարաններն են ցույց տալիս, թող զինվորը շան միս ուտի, բայց ողջ առողջ գա հասնի իր ծնողներին»,-նշեց Նանա Մուրադյանը:

Հիշեցնենք, քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նոյեմբերի 4-ին՝ 19:30-ի սահմանում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արարատի Հարությունյանը՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով, զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է: Հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ