25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տհաճ անակնկալ Փաշինյանի սիրելի նախարարին. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով՝ ՀՅԴ-ն պատրաստվում է կոնկրետ գործողություններ սկ­սել ԿԳԱՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ:

Նախօրեին էլ ՀՅԴ ՀԵՄ-ի Կենտրոնական վար­չությունը հայտարարություն էր տարածել, որով պահանջում էր Ա. Հարությունյանի հրաժարականը:

Օրաթերթի ՀՅԴ-ական աղբյուրները փոխանցում են, որ նախարարին տհաճ անակնկալ են պատրաս­տել. նոյեմբերի 7-ին՝ կառավարության նիստի ժամանակ, այդ հրաժարականի պահանջով շենքի առջև բո­ղոքի ակցիա են իրականացնելու:

ՀՅԴ-ն, ըստ «ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, հատկապես վրդովվել է Արայիկ Հարությունյանի հետևյալ հայտարարությունից. «Ով ով խոսի կրթությունից և այս ոլորտից, «Դաշ­նակցությունը» և դաշնակներն իրավունք չունեն դրան անդրադառնալու… այս հայտարարությունից հետո ցույց եմ տալու, թե նրանք ինչ ավերածություններ են բերել կրթությանը»:

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ հրաժարականի պահանջի գործողություններ են մշակել, բայց չի մանրամասնել: «Առաջիկայում կլինեն, կտեղեկանաք»-ասել է նա:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ