25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մ16 օլիմպիադա. Հայաստանի հավաքականը մոտեցավ առաջատարների խմբին

Թուրքիայում ընթացող մինչև 16 տարեկանների շախմատային օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝  2,5-1,5 հաշվով պարտության մատնելով Բուլղարիայի ընտրանուն: Այս մասին տեղեկացնում է  VNews.am-ը:

Մեր թիմի հաղթանակն ապահովեցին Արմեն Բարսեղյանը և Ալբերտ Գևորգյանը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Մոմչիլ Պետրովին ու Դիմո Թերզիևին:

Տիգրան Սարգսյանը հաշտություն կնքեց Գերգանա Պեյչևայի հետ, իսկ Մամիկոն Ղարիբյանն առաջին պարտությունը կրեց՝ զիջելով Ցվետան Ստոյանովին:

Հայաստանի հավաքականի կազմում պարզապես գերազանց է խաղում ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բարսեղյանը, որը հաղթել է անցկացրած բոլոր 6 պարտիաներում էլ:

7 տուրից հետո Հայաստանի հավաքականը վաստակած 10 միավորով բարձրացավ 6-րդ հորիզոնական՝ ընդհուպ մոտենալով առաջատարների խմբին: 13 միավորով առաջատարն Ադրբեջանի հավաքականն է: 11-ական միավորով հաջորդ տեղերում Ղազախստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի հավաքականներն են:

Օլիմպիադայի նախավերջին՝  8-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի ղազախների հետ:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ