19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հեղափոխության փշրված հույսը

ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոլորտում իրականացվող ծրագրերի գծով նախատեսվել 492.5 մլդ դրամ, որը գերազանցում է 2019 թվականի ցուցանիշը 10.8%-ով կամ 47.9 մլդ դրամով:
Նախատեսվող աճի հիմնական ուղղություններից է կենսաթոշակների բարձրացումը: ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված հատկացումների շրջանակում նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից բարձրացնել աշխատանքային և զինվորական կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը: Մասնավորապես, նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից սահմանել`
• նվազագույն կենսաթոշակի չափը` 26500 դրամ (25500 դրամի փոխարեն),
• աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 18000 դրամ (16000 դրամի փոխարեն),
• աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար՝ 950 դրամ (800 դրամի փոխարեն)
• ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` 26500 դրամ (25500 դրամի փոխարեն)
Նախատեսվում է, որ կբարձրանա շուրջ 33 646 զինկենսաթոշակառուների, 468 761 աշխատանքային կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը:
Այս մասին տեղեկացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Այսպիսով, կբարձրանա 502 000 մարդու թոշակ, միջինը՝ 3500 դրամով: Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին՝ ընդամենը մեկ դիտարկմամբ՝ ՀՀ նախարարների աշխատավարձը գաղտնի որոշմամբ կրկնապատկվել է՝ միջինը կազմելով 1,5 մլն դրամ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ