27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ես իհարկե կողմ եմ վավերացմանը». Զարուհի Բաթոյան

«ՀՀ կառավարությունը ստանձնել է մարդու իրավունքների հանդեպ իր պատրաստակամությունը, ստորագրել է և հիմա պետք է վավերացնի»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ստամբուկլյան կոնվենցիայի վավերացմանը՝ նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Մեր գործառույթն է աջակցել այն անձանց, ովքեր ենթարկվել են ընտանեկան կամ կենցաղային բռնության: Այս պահին մեր գործառույթը սա է: Գործող օրենսդրությունը թերի է, այդ ուղղությամբ աջակցելու ենք աշխատանքներ տանելուն»,-նշեց նախարարը՝ լրագրողի դիտարկմանն արձագանքելով, թե կոնվենցիան չվավերացնելու հնարավորություն միշտ էլ կա:

«Ես, իհարկե, կողմ եմ վավերացմանը»,-ասաց Զարուհի Բաթոյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ