20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Պղծության քարոզը քիչ ա, հիմա էլ ասում ա, որ սատանիզմի հիմքով համերգներ էլ են լինելու»

«Հաղթանակած» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը գրում է.

« Երեկ տրված իր հարցազրույցում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների պատասխանատուն նշեց, որ Հայաստանում այլևս սատանիզմի հիմքով համերգների չեղարկում չի լինելու: Այսինքն՝ պղծության քարոզը քիչ ա, հիմա էլ ասում ա, որ սատանիզմի հիմքով համերգներ էլ են լինելու: Որից հետո հայտնի սորոսական, տրանսգենդերների պաշտպան Լարա Ահարոնյանը իր ֆբ էջում գրառում էր հրապարակել, որում հպարտանում էր նախարարի այդ քայլով (վերոնշյալ հրապարակումը կտեղադրեմ մեկնաբանություններում):

Արդեն ակնհայտ ա, որ մշակույթի և սպորտի նախարարությունները ԿԳՆ-ին միացնելը օպտիմալացման նպատակ չի հետապնդել, այլ երկրի կարևորագույն երկու ոլորտներ՝ կրթություն և մշակույթ, հանձնել սորոսականների կառավարմանը:

Հիշեցնեմ, որ հայտնի սորոսականներ են նաև ԿԳՄՍ այժմյան փոխնախարար Արևիկ Անափիոսյանը և նախկին ԿԳՆ փոխնախարար, այժմ ԱԺ պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհանիսյանը:

Այսինքն սերունդ կրթող կարևորագուն ոլորտները կառավարվում են ազգակործան ուժի կողմից

Հ.Գ. Մի՛ արեք, տակից դուրս չեք գալու, թույլ չենք տալու…ՄԻ՛ ԱՐԵՔ…

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ