04 Ապրիլի, Saturday, 2020
KFC

Արայիկ Հարությունյանը հերքում է, որ Եկեղեցու պատմություն առարկան հանել են դպրոցական ծրագրից

924A9997-E0B6-412C-9380-259CE63A208B

«Եկեղեցու պատմություն առարկան այս պահին դասավանդվում է դպրոցներում»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով դպրոցներից Հայոց եկեղեցու պատմությունը հանելու մասին հարցին։

Նախարարը զարմացավ, թե որտեղից է այն որոշումը, թե այդ առարկան պետք է հանեն դպրոցական ծրագրերից, ապա ասաց.

«Այդ ինֆորմացիան, որը երեկ հայտնվել է մամուլում, եղել է իմ տեղակալ Արևիկ Անափիոսյանի հարցազրույցի արդյունքում, որտեղ ինքն ասում է, որ մշակվում են չափորոշիչներ, առարկայացանկեր, և յուրաքանչյուր առարկայի դեպքում, զարմանում եմ, որ սա նորություն է ձեզ համար, որովհետև նախկինում էլ եմ ասել, քննարկվում է դրանց առանձին գոյության արդյունավետությունը, և, թե մենք ինչ ենք ուզում վերջնարդյունքում ստանալ։ Չափորոշիչներ մշակող հանձնաժողովն աշխատում է, երբ ավարտեն, մենք կքննարկենք և որոշում կկայացնենք, այդ հանձնաժողովն ինձ հետ առայժմ որևէ բան չի քննարկել»:

Հարցին՝ Կաթողիկոսի հետ հանդիպե՞լ են այս հարցի հետ կապված, նա պատասխանեց, որ պարբերաբար հանդիպում են՝ ինչպես Կաթողիկոսի, այնպես էլ՝ եկեղեցու ներկայացուցիչների հետ, քննարկում են առարկայի հարցը։

Նախարարը հորդորեց «սենսացիաներ չսարքել», քանի որ վերջնական ուսումնական պլանը փոխելու են 2023 թվականից։

Նա նաև տեղեկացրեց, որ իրենց տրվող բյուջեն ավելացել է 12,9 տոկոսով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ