23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեղադրել ցանկացած այլ մարդու, թեկուզ Աստծուն, բայց ոչ ինքն իրեն. սա ապաքինում չէ

«Տիրոջ Հոգին ինձ վրայ էդրա համար իսկ օծեց ինձինձ ուղարկեց … Տիրոջը ընդունելի տարին հռչակելու» (Ղուկ. 4:18-19):

Մեր առօրյա վազքի մեջ, երբ մարդ փորձում է հացի խնդրից մինչեւ համաշխարհային քաղաքական եւ տնտեսական հարցերին լուծում  տալ, հաճախ է մոռացվում կարեւոր այն ճշմարտությունը, որ ներսից՝ հոգուց ու սրտից են գալիս անձնական եւ հասարակական կյանքի  թե՛ խնդիրները եւ թե՛ մանավանդ դրանց ապաքինումը: 

Դեռ 1910-ին  իր «Դառնացած ժողովուրդ» հոդվածի վերջում  Թումանյանը, իբրեւ մեր ժողովրդի բարոյական  խնդրի խտացած  ախտորոշում եւ  դեղամիջոց, գրում է.

«Ուրիշ ճանապարհ չկաներսից է լինելու հաստատ փրկությունըորովհետեւ ներսից ենք փչացած»:  Բարոյական ախտավոր վիճակն է հիմք դառնում ֆիզիկական, քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ մյուս բոլոր բնագավառների  ախտահարման համար:  Եւ մենք  ներսից բժշկվելու, ներսից մաքրվելու եւ առողջանալու հրամայական պետքն ու պահանջն ունենք:

Շատերին կարող է թվալ, որ հոգեւորականն արհեստականօրեն ամեն բան բերում է հոգեւոր դաշտ՝ ելնելով իր առաքելությունից,  մտածողության տեսակից: Բայց ընդունենք այդ հոգեւորականին, թէ ոչ, փաստ է, «մարմնի գործերը յայտնի ենայսինքն՝ շնութիւն,   պոռնկութիւնպղծութիւնվաւաշոտութիւնկռապաշտութիւնկախարդութիւնթշնամութիւնկռիւնախանձբարկութիւն,   հակառակութիւններերկպառակութիւններբաժանումներչար նախանձսպանութիւններհարբեցողութիւններ,   անառակութիւններ եւ սրանց նման ուրիշ բաներ»,- գրում է Պողոս առաքյալը՝ ցույց տալով Աստծո Հոգուն հակառակ մարմնապաշտ  վիճակի հետեւանքը (Տե՛ս Գաղ.5:19-21): 

Չէ՞ որ ոչ ոք չի  կարող պնդել, որ մենք այժմ զերծ ենք այս անձնային եւ հասարակական արատներից: Փրկիչը եւս խոսում է ներսի ախտի  մասին՝ պղծության աղբյուր դիտելով այն. «Ինչ ելնում է բերանիցսրտից է գալիսեւ ա՛յն է մարդուն պղծումսրտից էոր ելնում են   չար խորհուրդներսպանութիւններշնութիւններպոռնկութիւններգողութիւններսուտ վկայութիւններհայհոյանքներ»  (Մատթ.15:19): Առանց հատուկ ուսումնասիրությունների, սոցհարցումների կամ մասնագիտական կարծիքի էլ տեսանելի է այժմ տիրող այս հիվանդ ու ախտավոր վիճակը, երբ թվարկված բոլոր երեւույթները կան մեր հավաքական կյանքի մեջ: Կարեւոր է նկատել այն, որ  ըստ Տիրոջ խոսքի՝ ոչ միայն արարքը, այլեւ սրտից եկող եւ բերանից ելնող խոսքն է մարդուն պղծում: Նույն տրամաբանությամբ՝  սրտից  եկող բարի, շինիչ, սիրուց բխած խոսքը կարող է հաստատել, բուժել, առողջացնել:

Բայց բուն խնդիրը սեփական սխալը չընդունելու, կամ առավել ճիշտ է ասել՝ ընդհանրացնելու, ուրիշների վրա գցելու մեր մեծ  սխալն է:  Սա անգամ դրախտով անցած փորձառություն է, երբ Ադամը մեղքը Եվայի, իսկ Եվան օձի վրա է գցում՝ պատրաստ լինելով մեղադրել ցանկացած այլ մարդու, թեկուզ Աստծուն, բայց ոչ ինքն իրեն: Այս մոտեցումը ոչ միայն դեպի  բուժում չի տանում, այլ առավել է  խորացնում բարոյական հիվանդ վիճակը: 

Պատկերը չի փոխվել երբեւէ. մարդն իր հակումներով ու խնդիրներով նույնն է՝ լինի այժմ, թէ հարյուր տարի առաջ: Թումանյանի հիշյալ հոդվածում նույն  այս նկարագրությունն է, երբ մարդիկ «մեծ մասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ,   իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։ Ամեն մինը ինքը չար չիկեղծավոր չիհայհոյող չիստախոս  չիթայֆայական չիէդ ամենը իրենից դուրս ուրիշներն են: … Ճշմարիտը էն էոր մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդությունով»։

Ի՞նչ անել:

Ներսից է խնդիրը, ուրեմն ներսից պիտի սկսել ախտորոշումն ու բուժումը: Ցանկացած հիվանդության ախտորոշում յուրատեսակ հուշում է՝ ինչպե՞ս փորձել բուժել, վերականգնել, առողջացնել: Եթէ հոգեւոր եւ բարոյական է հիվանդությունը, հոգեւոր պետք է լինի նաեւ ապաքինումը: Սա միայն մեր ազգի կամ եկեղեցու խնդիրը չէ. մարդկային է, ավելին՝ համամարդկային: Այսօր մենք առիթ ունենք այդ «ծանր ու խոր բարոյական հիվանդության» գոնե մեր մասը բուժելու: Աստծո Հոգին է հոգի բուժում: Դրանով առավել հասկանալի եւ ընդունելի են դառնում Քրիստոսի՝ Իր մասին դարեր առաջ գրված մարգարեության խոսքերը.   

«Տիրոջ Հոգին ինձ վրայ էդրա համար իսկ օծեց ինձինձ ուղարկեց աղքատներին աւետարանելուսրտով բեկեալներին բժշկելուգերիներին ազատում»:

Տեր Նշան քահանա 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ