13 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2019
KFC

Ավելի դաժան՝ զտումների փուլը: Ո՞վ է հաջորդը. Հրապարակ

35521_nikol_20_03_M

Հեղափոխությունների ժանրի կանոններին համապատասխան, մարդիկ ակնկալում էին, որ ինչ-որ պահից սկսվելու են ռեպրեսիաները։ Սկզբում նախկին իշխանավորների ու մեծահարուստների նկատմամբ, չէ՞ որ հեղափոխության շարժիչ ուժն ընչազուրկ զանգվածն է, որն ատում է հարստությունն ու հարուստներին։ Հընթացս հեղափոխական մասսաները կսկսեն հիասթափվել հեղափոխությունից։ Իսկ հեղափոխությունն իրականացրած եւ հետո իշխանության եկած անձանց շարքերը կսկսեն նոսրանալ։ Մեկը գաղափարական տարաձայնությունների, մյուսը՝ նեղանձնական պատճառներով կհեռանա, երրորդը՝ հեղափոխություն կոչվող երեւույթից հիասթափվելով։

Ապա կգա ավելի դաժան՝ զտումների փուլը, երբ հեղափոխության մեջ իրենց լուման ունեցած անձինք կհայտնվեն իրավապահների թիրախում, եւ կսկսվեն ռեպրեսիաները, որոնք խտրականություն չեն դնի՝ ով է բարեկամ եւ ով՝ թշնամի։ Առավել լավատեսները կարծում են, որ մեր երկիրը փոքր է եւ այդքան ռեսուրս չունի, որ նման լայնամասշտաբ ռեպրեսիաներ իրականացվեն՝ միջազգային հանրության եւ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ։ Եվ պնդում են, որ 21-րդ դարի Հայաստանում 37 թիվ հնարավոր չէ։ Գուցե։ Բայց եթե մեզ մեկ տարի առաջ ասեին, որ ինչ-որ մեկի հրաժարականը պարտադրելու համար իշխանությունն այդ անձի դեռահաս աղջիկներին կանչելու է ԱԱԾ, մենք դրան հաստատ չէինք հավատա՝ համարելով, որ զրպարտում են մեր հեղափոխական իշխանություններին եւ ժողովրդի ծոցից ելած Նիկոլ Փաշինյանին։

Հիմա ակնհայտ է, որ իշխանությունը ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու՝ իր նպատակներին հասնելու համար։ Եվ նրանք, ովքեր կդիմադրեն ու չեն կատարի այդ հրահանգները, կթողնեն պաշտոնները՝ ԱԱԾ եւ ոստիկանության ղեկավարների նման։ Պաշտոնները կթողնեն նաեւ գրագետ ու նվիրյալ կադրերը՝ Կադաստրի պետի նման։ Ո՞վ է հաջորդը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ