04 Հունիսի, Հինգշաբթի, 2020
KFC

Կրակոցներ Երեւանում

timthumb (2)

Հոկտեմբերի 17-ին, ժամը 21։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի 1/13 շենքի բակում կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի մեծ թվով ծառայողներ, ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են «Մակարով» ատրճանակից կրակված 3 պարկուճ, 1 գնդակ։ Կրակոցների արդյունքում վնասվել են նշված շենքի բակում կայանված Honda Fit մակնիշի 34 VT 581 համարանիշի և Opel Astra մակնիշի 36 OA 816 համարանիշի ավտոմեքենաների կողային ապակիները։

Այս պահի տեղեկություններով՝ կրակոցների արդյունքում տուժածներ չկան, սակայն ոստիկաններն ու քննիչները փորձում են պարզել՝ արդյո՞ք հիվանդանոցներոմ վիրավորում ստացած քաղաքացիներ տեղափոխվել են, թե ոչ։

Փաստի առթիվ ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանություն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ