19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Վահե Գրիգորյանը դժգո՞հ է վարչապետից. Ինչպիսին է Փաշինյանի մոտեցումը. Ժամանակ

Vahe-Grigoryan-4-e1560863079248

«Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի մեծամասնությունն անգամ չի էլ մոտեցել Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամի հանգուցալուծմանը:

Նրա խոսքը վերաբերում է Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ ԱԺ դիմումին, որը մերժեց ՍԴ-ն: Վահե Գրիգորյանը համարում է, որ ընդհանրապես Թովմասյանի հարցը եւ որեւէ հարց չի կարող մերժել կամ ընդունել ՍԴ-ն, որովհետեւ այդ կառույցը լեգիտիմ չէ: Գրիգորյանի տեսակետն այդ առումով արդեն բավականին հայտնի է:

Իհարկե, այդ դեպքում հարց է ծագում՝ եթե չկա ՍԴ, որպես լեգիտիմ կառույց, ի՞նչ գործ ունի այնտեղ ինքը՝ Գրիգորյանը: Միաժամանակ, նրա ՍԴ դատավոր լինելու եւ Ազգային ժողովի մեծամասնության քայլին տված գնահատականը ունի հետաքրքիր քաղաքական համատեքստ: Բանն այն է, որ Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր է ընտրել Ազգային ժողովի մեծամասնությունը:

Հիմա պատկերը հետաքրքիր է՝ Վահե Գրիգորյանը սխալ է գնահատում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակում Ազգային ժողովի գործողությունները եւ ընդհանրապես մոտեցումը, տրամաբանությունը: Այլ կերպ ասած՝ ստացվում է, որ ՍԴ հարցում կա, այսպես ասած, հակասություն Ազգային ժողովի մեծամասնության եւ նրա ընտրած ՍԴ դատավորի մոտեցումների միջեւ:

Այստեղ խնդիրն այն չէ, թե ով է իր մոտեցումներով ճիշտ, ով սխալ՝ Գրիգորյա՞նը, ԱԺ մեծամասնությո՞ւնը, թե՞ որեւէ մեկը: Ինքնին առկա հակասությունը խոսում է քաղաքական բավականին նուրբ շերտերի մասին, որովհետեւ ստեղծվել է ճգնաժամ, որը իր հերթին որոշակիորեն ուրվագծում է ճգնաժամային իրավիճակ քաղաքական գործընթացի առումով: Օրինակ՝ Գրիգորյանը կներկայացնե՞ր իր թեկնածությունը ՍԴ դատավորի համար, եթե կասկած ունենար, որ ՍԴ հարցում խորհրդարանի մեծամասնությունը չի աջակցելու իր մոտեցմանը:

Մյուս կողմից՝ այստեղ կա մեկ այլ հարց՝ իսկ Վահե Գրիգորյանի մոտեցմանն աջակցո՞ւմ է խորհրդարանական մեծամասնության առաջնորդը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մի առիթով հայտարարել էր, թե իրեն ցնցել էր Վահե Գրիգորյանի նամակը:

Արդյոք Գրիգորյանի քննադատությունը կամ դժգոհությունը՝ որ ԱԺ-ն նույնիսկ չի էլ մոտեցել Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամի հանգուցալուծմանը, քննադատություն կամ դժգոհություն է նաեւ քաղաքական միավորի առաջնորդի՞ հասցեին, որ ՍԴ ճգնաժամի լուծմանը չի մոտեցել Նիկոլ Փաշինյանը: Թե՞ Վահե Գրիգորյանը այդպիսով փորձում է ԱԺ մեծամասնության մոտեցման նկատմամբ դժգոհություն առաջացնել Նիկոլ Փաշինյանի մոտ:

Մեկ այլ հարց է նաեւ այն, թե արդյոք ԱԺ մեծամասնության շրջանակում ինչպիսի՞ն է վերաբերմունքը Գրիգորյանի մոտեցման եւ դժգոհության նկատմամբ, ԱԺ մեծամասնությունից ովքե՞ր են համարում, որ Գրիգորյանը ճիշտ է, իսկ ԱԺ մեծամասնությունը՝ սխալ»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ