23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայկ Մարությանի անունից շնորհակալություն Տարոն Մարգարյանին. Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան հանրագրում գրառել է․

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անունից շնորհակալություն եմ հայտնում Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին ժամանակին «ԵԼՔ»-ի ելքերն ու մուտքերը փակելու համար, որպեսզի դա այսօր ծառայի նաև Հայկ Մարությանին։

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն ստացավ բացասական եզրակացություն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի քմահաճույքով, որովհետև վերջինս չուզեց․

-Ավագանու խմբակցություններին վերադարձնել տեղական հանրաքվե նախաձեռնելու առաջարկի իրավունքը
-Սահմանել հստակ ժամկետ ավագանու անդամների և խմբակցությունների ընդունելության համար /դիմելու դեպքում/
-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործակարգավարական նիստերի կազմակերպումը ամրագրել, որպես իր գործունեության ապահովման միջոց և թույլ տալ ավագանու անդամի մասնակցությունը դիտորդի կարգավիճակով։
-Կրճատել ավագանու որոշումների, ուղերձների և հայտարարությւոնների ընդունման նախաձեռնություններն ավագանու նիստում քննարկման ժամկետը 4 դարձնելով 2 ամիս։
-Ավագանու նիստերի օրակարգի ձևավորման գործընթացում խորհրդակցական կարգով ներառել նաև ավագանու խմբակցություններին։
-Ավագանու մշտական հանձնաժողովի նախագահին տալ հանձնաժողովի նիստին քննարկվող հարցին առնչվող անձինք հրավիրելու նախաձեռնության իրավունք։
-Երևանի վարչական շրջանների հետ հարցուպատասխան նախատեսել ավագանու յուրաքանչյուր հերթական նիստից հետո։

Ասեմ, որ 2017 թվականին այս փաթեթը Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը նախապատրաստում էր, որպեսզի ԱԺ ԵԼՔ խմբակցությունը՝ ղեկավար Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ դնի շրջանառության մեջ։
Այսօր այս փոփոխությունները գլխացավանք են իշխող մեծամասնության համար։ Այնինչ միշտ ունեցել ենք այն մտայնությունը, որ պետք է անել այնպիսի ինստիտուցիոնալ փոփոխություններ, որը շահավետ կլինի ոչ թե ինչ-որ ուժի համար, այլ պետության և նրա ինստիտուտների։

Սա դեռն քննարկվելու է ԱԺ հերթական նիստին, որպեսզի մտնի օրակարգ և քննարկվի»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ