26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՍԴ-ն այսօր կորոշի առանց Հրայր Թովմասյանի

Սահմանադրական դատարանն այսօր աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը։ Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են ՍԴ աշխատակազմից։

Նշենք, որ Հրայր Թովմասյանը չի մասնակցելու նիստին։

Հիշեցնենք, Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ին, փակ գաղտնի քվեարկության ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը։ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախաձեռնության հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է: 

Հրայր Թովմասյանի պնդմամբ՝ այս նախաձեռնությունը ունի քաղաքական եւ սուբյեկտիվ նպատակաուղղվածություն: ՍԴ նախագահը ասել է, որ այս հարցը Հրայր Թովմասյանի հարցը չէ եւ ՍԴ-ն պահելը իր համար առաջնագիծը պահելուն է հավասարազոր: Նա հրաժարվել էր մասնակցել ԱԺ-ում այդ հարցի քննարկմանը: Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 2018թ.-ի փետրվարին։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ