13 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2019
KFC

Փաշինյանի խնդրանքը՝ ուղղված տաքսու վարորդներից մինչեւ պատահական անցորդներին

20065649

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսպիսով, booking.com-ը Երեւանն ընդգրկել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ 10-յակում:

Սա նշանակում է, որ 2020-ին մեր զբոսաշրջության երկնիշ աճը շարունակվելու է, ինչը մեծ հնարավորություններ է բացում փոքր, միջին, նաեւ խոշոր բիզնեսի համար:

Եւ իմ խնդրանքը՝ ուղղված տաքսու վարորդներից մինչեւ պատահական անցորդներին, լավ վերաբերմունք ցուցաբերել զբոսաշրջիկներին, շարունակում է մնալ ուժի մեջ:

Հ.Գ. Երեւան եկող զբոսաշրջիկները իրենց այցելության ընթացքում պարտադիր այցելու են մարզեր: Այնպես որ, վերը նշված հնարավորությունները վերաբերվում են նաեւ մարզերին, գյուղերին: Այսօր այնպիսի գյուղերից ենք զբոսաշրջիկների այցերի մասին տեղեկություններ ստանում, որոնք չունեն ոչ մի զբոսաշրջային ենթակառուցվածք: Զբոսաշրջիկները հաճախ մեքենա են վարձում գյուղացիներից, սնունդ գնում՝ ուղղակի անտառներում կամ դաշտերում զբոսնելու համար»:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ