13 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2019
KFC

Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի. Արա Զոհրաբյան

image_750x_5da32715d95a7

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրել է.

«ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՉՊԵՏՔ Է ՎԱՎԵՐԱՑՎԻ

Ա․ Վենետիկի հանձնաժողովը

Զանգվածային լրտավության միջոցները տարածել են հետևյալ լուրը՝ – Վենետիկի հանձնաժողովը եզրահանգել է, որ Ստամբուլի Կոնվենցիան չի պարունակում որևէ դրույթ, որը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (դեռ պաշտոնական տեքստին ծանոթ չեմ)։

Նախ պետք է հիշեցնեմ, որ դեռևս 27.07.2019թ․ «168 Ժամ»-ի թղթակցին հայտնել էի, որ «Վենետիկի հանձնաժողովի պատասխանը Ստամբուլ յան կոնվենցիայի օգտին է լինելու, քանի որ Վենետիկի հանձնաժողովը ԵԽ խորհրդատվական մարմինն է։ Եվ Վենետիկի դրական եզրակացությունը ՀՀ իշխանությունը կօգտագործի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացի ժամանակ հասարակության ճնշումը թուլացնելու նպատակով»։ (https://168.am/2019/07/27/1153532.html )։
Դիրքորոշումս չի փոխվել Վենետիկի հանձնաժողովը, հանդիսանալով Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմինը, չէր կարող դեմ գնալ Եվրոպայի խորհրդի մեկ այլ փաստաթղթին։

Բ․ Կոնվենցիայի ռիսկերը

Հիշեցնեմ ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված մի քանի ռիսկերի մասին՝
1. Ստամբուլյան կոնվենցիան ընտենական բռնություն է համարում նաև նույնասեռական զույգի միջև տեղի ունեցած բռնությունը։ Սա նշանակում է, որ ստամբուլյան կոնվենցիան ԼԳԲՏ անձանց անբնական զուգընկերությունը հավասարեցնում է ընտանեկան կարգավիճակին։

2. Ստամբուլյան կոնվենցիան կենսաբանական սեռից տարբերվող գենդերային ինքնությանը իրավական անկյուն է տրամադրում։ Սա նշանակում է, որ հասարակությունը պետք է հաշվի առնի անձի սոցիալական սեռը (գենդերային ինքնությամբ որոշված սեռը), ոչ թե՝ կենսաբանական, դրանից բխող բոլոր հետևանքներով։

3. Ստամբուլյան կոնվենցիան սահմանում է պայման, որով պաշտոնական ուսումնական ծրագրերում և ԿՐԹԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐՈՒՄ պետք է ընդգրկվեն նաև «կարծրատիպերից զերծ գենդերային դեր» թեմայով ուսումնական նյութեր։

4. Ստամբուլյան կոնվենցիան սահմանում է, որ ապաստան տրամադրելու հետ կապված հարցերով պետք է ապահովվի, որ կոնվենցիայի հիմքերից յուրաքանչյուրը մեկնաբանվի նաև գենդերային տեսանկյունից։ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումից հետո մեր երկրում հնարավորություն է ստեղծվելու այլ երկրների ԼԳԲՏ անձանց տրամադրել ապաստան և փախստականի կարգավիճակ՝ գենդերային հիմքով:

5. Ստամբուլյան կոնվենցիայով գործելու են երկու «վերպետական» կառույցներ՝ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ գործողությունների հարցերով փորձագիտական խումբը (այսուհետ՝ ԳՐԵՎԻՕ) և կողմերի կոմիտեն։ Կողմերի կոմիտեն կարող է ԳՐԵՎԻՕ-ի զեկույցի եւ եզրակացությունների հիման վրա ընդունել պետությանն ուղղված հանձնարարականներ, այդ թվում՝ ԳՐԵՎԻՕ-ի եզրակացությունները կիրարկելու ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների մասին՝ անհրաժեշտության դեպքում նշելով դրանց կիրարկման վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու ժամկետ։

6. Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեպքում կստացվի, որ այն չի հակասում Սահմանադրությանը, այդ թվում նաև բացառապես տարբեր սեռերի ներկայացուցիչների միությունը ընտանիք համարելու սահմանադրակիրավական մոտեցմանը: Ինչից էլ կբխի, որ ստամբուլյան կոնվենցիայի ընդունումից հետո Սահմանադրության կոնկրետ նորմեր մեկնաբանելիս պետք է հաշվի առնվեն արդեն ստամբուլյան կոնվենցիայով մարդկանց (անկախ գենդերային ինքնությունից և սեռական կողմնորոշումից) իրավունքների վերաբերյալ կոնվենցիայի հիման վրա ստեղծված կոմիտեի պրակտիկան, իսկ օրենքների (օրինակ՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի) հետ հակասության դեպքում գործելու է ստամբուլյան կոնվենցիան, իսկ դա կարող է լինել ԼԳԲՏ անձանց կողմից ընտանիք ստեղծելու (ամուսնանալու), երեխա որդեգրելու հարցերի մեկնաբանման օգտին:

Գ․ Պատճառը

Բոլորս էլ լավ գիտենք, որ գլոբալացման գործընթացներին խանգարում է ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ։
Պատահական չէ, որ գլոբալացման քաղաքականությունը թիրախավորում է ազգային ինքնությունը պահպանող ինստիտուտներին (ԸՆՏԱՆԻՔԸ և ԵԿԵՂԵՑԻՆ)։
Ընտանիքի թուլացման (ընտանիքի ինքնավարության խախտման, ընտանիքի անդամների միջև կապերի թուլացման, ընտանիքի քայքայման) դեպքում պետությունը ավելի հեշտ կմիանա ավելի հզոր պետության (միության) ծրագրերին և կձուլվի դրան։
Հիշեցնենք, որ Եվրոպայի միության 28 պետությունից՝ 14 պետությունում թույլատրվում է միասեռ ամուսնությունները և երեխայի որդեգրումը:

Դ․ Կոչ

Մեր նախաձեռնությունը շարունակելու է իրազեկել հանրությանը ստամբուլյան կոնվեցիայի ռիսկերի վերաբերյալ։
Մեր նախաձեռնությանը և մեր գաղափարակիցներին ծաղրող, չընդունող և պիտակավորող մեր քաղաքացիներին ամենայն հարգանքով կոչ ենք անում հիշել, որ՝

– Ստամբուլյան կոնվենցիան չի ազդելու անմիջապես իրենց վրա (նրանք ունեն իրենց կայուն հայացքները), այլ ազդելու է մեր սերունդների վրա, որոնք կրթվելու են ստամբուլյան կոնվենցիայի հիմքերի վրա կառուցվող քարոզչությամբ և ծրագրերով․

– Մենք դեմ ենք բռնությանը և կողմ ենք լինելու բռնությունը կանխարգելող ողջամիտ այն նախաձեռնություններին, որոնք չեն վնասելու ընտանիք ինստիտուտը։

Հ․Գ․ Գլոբալացման ծրագիրը նաև անվանում են բաբելոնյան ծրագիր։ Նկարներում Եվրոպական պառլամենտի շենքն է, վերջինիս կառուցման գովազդային պաստառը, և Բաբելոնյան աշտարակի նկարը։ Այդ շենքը կառուցվել է բաբելոնյան աշտարակի նմանությամբ, խորհրդանշելով, թե ինչ նպատակ է հետապնդում»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ