18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրք զինվորները դեռ ծարավ են արյան։ Հիմա նրանք Թրամփի «օրհնությամբ» ցեղասպանություն են իրականացնում քրդերի նկատմամբ. Շերը հիշեցնում է

Երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) Twitter-ում ևս մեկ անգամ անդրադարձել է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին։ Շերը գրել է, որ մինչ այս նա արդեն տեղյակ է եղել այն մասին, թե ինչպիսին են թուրքերը: Նա իր հետևորդներին հիշեցրել է 1915 թվականին թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության մասին։

«Կներեք, որ շարունակում եմ քրդերի վերաբերյալ գրառումներ անել, բայց երբ 11 տարեկան էի, ես լսել եմ արյան ծարավ թուրքերի մասին, ովքեր խոշտանգել ու սպանել են մոտ 2 միլիոն հայի։ Թուրք զինվորները դեռ ծարավ են արյան։ Հիմա նրանք Թրամփի «օրհնությամբ» ցեղասպանություն են իրականացնում քրդերի նկատմամբ»,- գրել է Շերը։  

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ