19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ծնողները չեն կարողանում գտնել նորածնի դին. բաց նամակ

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների

պաշտպանության եւ հանրային հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ
Նաիրա Զոհրաբյանին

ՀՀ Մարդու իրավուքների պաշտպան
Արման Թաթոյանին

ՀՀ ԱԺ պատգամավոր
Թագուհի Ղազարյանին

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ
Բժիշկ-նեյրովիրաբույժ
Մարինա Խաչատրյանից

Դիմում

Հարգելի՛ պաշտոնատար անձինք,

2019 թվականի սեպտեմբերի 24-ին Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եվ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ ՓԲԸ-ում (հասցե` Հայաստան, 0078, Երևան
Մարգարյան փող., 6/2 շենք) գրանցվել է նորածնի մահացության դեպք։
https://news.am/arm/news/535590.html

Ծննդալուծումից մի քանի օր անց, ծնողները (մայրը` Հայկուհի Խաչատրյան) չստանալով իրենց երեխային, այցելել են ծննդատուն, որտեղ նրանց տեղեկացրել են, որ երեխայի դին ուղարկվել է փորձաքննության։
Սակայն, զանգահարելով դիահերձարաններ, ծնողներն այդպես էլ չեն կարողացել գտնել փոքրիկի դին։
https://hraparak.am/post/42b3fb0dde6c3ece2d034da8975d91a6

https://www.youtube.com/watch…

30.09.2019-ին հայտարարվել է, որ երեխայի մարմինը դատաբժշկական փորձաքննության չի ուղարկվել, իսկ բժշկական փաստաթղթերը կեղծվել են։
https://texekatu.ru/…/%D5%AD%D5%B8%D5%BD%D5%BF%D5%B8%D5%B…/…

05.10.2019-ին դատաբժշկական կենտրոնում ծնողներին տարրայի մեջ մի քանի օրգան են ցույց տվել։ Երեխայի մարմինը կրկին բացակայում էր։
https://m.mamul.am/am/news/162180

07.10.2019-ին ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանը հայտարարել է, որ « նորածնի դին չի անհետացել»։
https://www.aravot.am/2019/10/07/1070562/…

07.10.2019-ին քաղաքացիների կողմից ՀՀ ԱՆ առջև կազմակերպվել է ակցիա` բոլոր մանկական և մայրական մահացության դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ «լռության» դեմ` անկախ փորձագիտական հանձնաժողով ստեղծելու, թափանցիկ և վստահելի փորձաքննություն անցկացնելու պահանջով։
Նույն օրը Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եվ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից կազմակերպված մամլո ասուլիսի ընթացքում հայտարարվել է, որ պետք չէ «ամեն մանր-մունր բաներից աղմուկ բարձրացնել» (րոպե 1:50)։
https://www.youtube.com/watch…

08.10.2019-ին «Հանրապետական ծննդատունը» հայտարարություն է տարածել, որ «ծննդկանի քույրը ծննդաբերելուց հետո տեսել է պտղի դին»։
https://www.armtimes.com/hy/article/171181

Այս տեղեկությունը հերքվել է վերջինիս կողմից։
https://hraparak.am/post/ae5da269b0b8f9ded995c0b7eda0cd3c…

«Ոչ, ոչ, թոթոլ երեխա է, կապտած չէ, տարան». «Հանրապետական ծննդատանը» ոչ թե երեխայի դին,այլ ընկերքն են ցույց տվել


07.10.2019-ին Քաղաքացի Ռուզան Ադանալյանի կողմից հայտարարվել է, որ «Երեխաների վաճառք եղել է, կա ու շարունակվելու է, քանի դեռ այս մաֆիան գործում է»։
https://www.youtube.com/watch…

09.10.2019-ին մամուլում հրապարակվեց, որ «Ռազմիկ Աբրահամյանի զարմուհին մեղավոր է ճանաչվել նորածնին վաճառելու դեպքով»։
http://videos.haytime.ru/…

Ինձ հետ կապ է հաստատել նաև քաղաքացի Սյուզաննա Պատվականյանը, ով 19 տարի առաջ նույնպես ծննդաբերել է վերոնշյալ ծննդատանը, այնուհետև ստիպողաբար ստորագրել է ինչ-որ փաստաթղթեր։ Այսօր տիկին Պատվականյանը պայքարում է իր աղջիկ երեխային գտնելու համար։ Տիրապետում է փաստաթղթերի, որոնք խոսում են իր երեխայի ողջ և որդեգրված լինելու մասին։ Ըստ քաղաքացու պնդումների իրավապահ կառույցները, որոնց նա երկար տարիներ դիմումներ է ներկայացրել, փորձում են ձգձգել ու չպարզել գործի հանգամանքները։
https://medmedia.am/…

https://texekatu.ru/…/%d5%a5%d6%80%d5%a5%d5%ad%d5%a1%d5%b…/…

Հարգելի՛ բարձրաստիճան պաշտոնյաներ, մինչ օրս Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եվ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ ՓԲԸ-ում ծնված տղա երեխայի մարմինը չի հայտնաբերվել։ Ես համոզված եմ, որ եթե այն լիներ, ապա կներկայացվեր ծնողներին և այսպիսի աղմուկ չէր բարձրանա։ Քանի-որ ծնողները պահանջել են ԴՆԹ-հետազոտություն, ապա հնարավոր չէ նրանց ներկայացնել այլ երեխայի մարմին։ Տարրայի մեջ միայն մի քանի օրգան ներկայացները աբսուրդային է և անհայտ է, թե ում օրգաններն են դրանք։
Ես կարծում եմ, որ տարբեր պաշտոնատար անձանց կողմից փորձ է արվում միամտացնել ծնողներին և կոծկել գործը։

Վստահեցնում եմ, որ ծանոթ չեմ և չունեմ անձնական շփում գործում առկա յուրաքանչյուր անձի հետ, չունեմ որևէ նպատակ վնասելու որևէ անձի արժանապատվությանն ու գործարար համբավին։

Ավելին, անհանգստացած եմ, որ այսօրինակ դեպքերը մեծացնում են բժշկական հանրության հանդեպ քաղաքացիների անվստահությունը, իսկ բուժաշխատողներին ստիպում են լքել մեր հայրենիքը։

Երեխաների վաճառքի մասին տեղեկությունները խիստ անհանգստացնող են, կարող են սպառնալ յուրաքանչյուրին` առավելապես խոցելի խմբերի քաղաքացիներին։

Խնդրում եմ Ձեր անմիջական միջամտությունն ու աջակցությունը գործի մանրամասները պարզելու, փոքրիկին գտնելու ուղղությամբ (ներքին վստահություն ունեմ, որ նա կենդանի է և հնարավոր է նրան գտնել)։
Խնդրում եմ Ձեր անմիջական միջամտությունն ու աջակցությունը նաև քաղաքացի Սյուզաննա Պատվականյանի 19-ամյա դստերը գտնելու հարցում (ըստ որոշակի տեղեկատվության աղջիկը բնակվում է Հայաստանում)։

Հարգանքով,

Մանկական և ընդհանուր նեյրովիրաբույժ
CNS անդամ
WINS անդամ
WSSFN անդամ
«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ

 

Մարինա Խաչատրյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ