04 Դեկտեմբերի, Կիրակի, 2022
KFC

ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին նախատեսվածից առնվազն երեք անգամ քիչ մարդ է մասնակցել

88

Հայաստանի վարչապետին, իր իսկ խոսքով ասած՝ համաշխարհային ժողովրդավարության Դանկոյին ընդունեց միայն Կալիֆորնիայի փոխնահանգապետը, իսկ հանրահավաքին նախատեսվածից առնվազն երեք անգամ քիչ մարդ էր մասնակցում: Եվ, սա այն Կալիֆորնիայում, որտեղ մոտ 1 միլիոն հայեր են ապրում: Ցավոք, սա է հայկական լոբբի ասվածի, ԱՄՆ-ում քվեարկող ազգությամբ հայերի ուժի և ազդեցության գնահատականը: 

Ի դեպ, այս օրերին ամերիկահայ կազմակերպությունների նեկայացուցիչներն իրենց հարցազրույցներում կարմիր թելով միտք էին առաջ տանում՝ ինչու՞ Հայաստանը չպետք է Իսրայելի նման լինի: Այո, ցանկալի է, որ այդպես լինի: Բայց նաև հայկական լոբբին պետք է հրեականի նման լինի, գոնե կեսի չափ, գոնե 20 տոկոսի չափ:

Ի՞նչ եք կարծում, Իսրայելի վարչապետին այդ կե՞րպ են դիմավորում ԱՄՆ-ում: Հայաստանի արտաքին քաղաքականության ստրատեգիաների բալանսից ուղղակի պետք է դուրս գրել ԱՄՆ հայկական լոբբին՝ որպես միֆ և վաղուց պայթած փուչիկ, որից նույնիսկ Բաքվում արդեն չեն տպավորվում

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ