20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բանկային գաղտնիությունը հանելու մասին օրինագծից հետո ընդհանրապես ոչ մի ներդրում չենք ունենալու. Միհրդատ Մադաթյան

«Ինձ համար անհասկանալի է, թե Ամուլսարի հարցով ինչո՞ւ սկսեց զբաղվել Քննչական կոմիտեն: Եթե կոռուպցիոն ռիսկերի հարց կար, այն ամենուր է: Հիմա էլ կարող ենք ասել՝ նման հարց կա, բերեք երկու ոստիկան, ինձ ձերբակալեք, տարեք: Կոռուպցիոն ռիսկեր կային, դրա համար ահռելի գումար տվեցին արտասահմանյան կազմակերպությանը՝ այն դեպքում, երբ ունեինք գիտնականներ, իսկ նրանք թե ինչո՞ւ չներգրավվեցին, չհասկացա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

Այսօր վարչապետն ասում է՝ ներդրումներ չեն լինի: Կառավարությունը սեպտեմբերի 12-ին քննարկում էր բանկային գաղտնիությունը հանելու մասին օրինագիծ, որից հետո ընդհանրապես ոչ մի ներդրում չենք ունենալու, որովհետև աշխարհի ոչ մի երկրում նման հակամարդկային բան գոյություն չունի:

Ինչ վերաբերում է դատական համակարգին, ապա այն արդյո՞ք վստահություն է ներշնչում: Համակարգ, որը մեկ մարդու զանգով է իրականացվում:

Համակարգ, որտեղ պատահական և քաղաքական որոշումներ են ընդունվում, ու Պողոսը կարող է դառնալ քրեական հանցագործ: Մենք, 1.5 տարի է՝ քաղբանտարկյալ ունենք ու այդ խնդիրը չենք կարողանում լուծել: ՍԴ որոշումները չպետք է քննարկվեն, բայց այսօր դուրս եկեք ու փորձեք ժողովուրդ ասվածից հարցնել՝ իրենք վստա՞հ են, որ ՍԴ որոշումը սեպտեմբերի 17-ին կհրապարակվի, թե՞ կլինի հակառակը: Կտեսնեք, որ ժողովրդի կարծիքով՝ Առաջին ատյանի դատարանը կարող է լրիվ ուրիշ որոշում կայացնել»,- հավելեց հոգեբանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ