19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հարգելի Սերժ, Ամուլսարի հարցում վարչապետը ոչ թե Ձեր, այլ Ծռերի հետ է բանակցում

Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան,
Հայաստանում Ձեր ակտիվ մասնակցությամբ իրականացված ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքում իշխանության եկած ժողովրդի վարչապետը հանդիպել է իրենց ծառայողական պարտքը կատարած, Հայաստանը արտաքին և ներքին թշնամուց պաշտպանելու երդում տված երեք հայ սպաների սպանած Սասնա ծռեր խմբավորման պարագլուխների հետ և պայմանավորվել նրանց հետ անաղմուկ շահագործել Ամուլսարը:

Դուք նույնպես դեմ եք Ամուլսարի շահագործմանը, Դուք ավելի մեծ ճանաչում ունեք աշխարհում, Դուք ավելի մեծ աղմուկ կարող եք բարձրացնել, քան երեք մարդ սպանածների բրիգադը, բայց Ձեր հետ ժողովրդի վարչապետը չի հանդիպում Ամուլսարի շահագործման հարցով, Ձեզ չի խնդրում, չի համոզում, Ձեր հետ չի պայմանավորվում: Որովհետև Դուք սկսել եք Թեղուտի հանքավայրի դեմ պայքար և մոռացել եք այդ մասին, փախել եք այդ պայքարից: Ամուլսարն էլ կմոռանաք, Ամուլսարի պայքարից էլ կփախչեք:

Ի վերջո, Դուք ժողովրդի վարչապետին խոստացել եք բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում, բայց չեք արել: Անհետևողական, խոստացող և չանող, խոսքը փոխող մարդկանց հետ ոչ ոք չի բանակցում, չի խնդրում, չի պայմանավորվում: Ցիանիդային բարևներ Հայաստանից:

Գրում է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ