18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՍԴ-ն հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը /տեսանյութ/

ՍԴ-ն հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրապարակեց ՍԴ որոշման եզրափակիչ մասը.

«ՀՀ Քրեական դատավարության 35-րդ հոդվածը ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր: ՀՀ ՔԴ 135-րդ 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը»: Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը , որը ճանաչվեց հակասահմանադրական, սահմանում է՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները, իսկ Քրեական դատավարության 135-րդ հոդվածի 2-րդ մասը, որը համապատասխանում է Սահմանադրությանը, սահմանում է՝ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն:

Այսպիսով, Սահմանադրական դաարանը մասամբ բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները: Բարձրագույն դատարանը հաստատեց, որ խախտվել է Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատության իրավունքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ