23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արցախ-Հայաստան հարաբերություններում հակասություն չկա: Փաշինյանն Արցախի խնդրին չի տիրապետում. Մարգարիտ Եսայան

«Անկախ Հայաստանի պատմության մեջ Արցախի խնդիրը մշտապես դոմինանտ է լինելու, որովհետև ամբողջ աշխարհի և համանախագահող երկերների ուշադրությունը այս կետի վրա է: Այսօրվա իշխանությունը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, որոշակի  «անելիք» ունի Արցախի խնդրում և դա է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ Նիկոլ Փաշինյանը իրարամերժ հայտարարություններ է անում Արցախի խնդրի, բանակացային գործընթացի վերաբերյալ:  Արցախի խնդիրը այն խնդիրն է, որ Նիկոլ Փաշինյանը ի զորու չէ լուծել այնպես, ինչպիսի հանձնարարկանով ինքն իշխանության է եկել: Փաշինյանն անընդհատ հակասություններ է փորձում գտնել Արցախ-Հայաստան հարաբերություններում, ինչն ինքս սադրիչ գործողություն են համարում, որովհետև այդ հարաբերություններում հակասություն չի եղել և չի կարող լինել»,- Politik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ ի պատասխան մեր հարցին, թե արդյո՞ք Արցախ-Հայաստան հարաբերություններում անհամաձայնություններ կան, ինչպես նկատել էր ՀՀ վարչապետը : 

Պատգամավորը վերահաստատեց իր կարծիքը՝  Փաշինյանը բացարձակապես չի ճանաչում Արցախը և արցախցուն, չի տիրապետում խնդիրին, եթե անգամ տիրապետում է որոշ մանրամասների, ապա նա այնքան է կենտրոնացած իրեն տրված որոշ հանձնարարականներով, որ անգամ այդ մանրամասները չի ուզում նկատել.

«Ասել, թե Արցախն անկախացել է Սովետական միությունից, առնվազն անհեթեթություն է: Դա նշանակում է, որ նա չգիտի Արցախի պատմությունը, թե ինչպես է Արցախը ինքնորոշվել, ինչպես է միջազգային նորմերին համարժեք ստացել իր անկախությունը, և այն, որ մնում է համաշխարհային կառույցները դա ամրագրեն փաստաթղթերով: 30 տարի շարունակ հենց այս նպատակի համար ենք  պայքարել: Հիմա Նիկոլը եկել և ուզում է մի լայվով սա ջուրը գցի, ինչը իրենց չի հաջողվելու: Ստեփանակերտ-Երևան հարաբերություններում որևէ հակամարտություն գոյություն չունի և չի կարող ունենալ: Իշխանության զավթման այն գործողությունները, որոնք մեկ տարի առաջ ծրագրեց և իրականացրեց Փաշինյանը, հիմա փորձում է արտահանել Ստեփանակերտ: Դրա ապացույցն է նաև այն, որ պետբյուջեից 33 մլն դրամ հատկացվեց երկու ընկերությունների, որոնք պետք է գնան Արցախ՝ իբրև թե դիտորդական առքելություն իրականացնելու»,- ասում է Եսայանը: 

Նախկին պատգամավորը հարց ուղղեց՝  վարչապետը պետբուջեից «կաշառք» է տրամադրում միջազգային կառույցներից ֆիանսավորվող ՀԿ-ներին, որպեսզի նրանք գնան Արցախ ի՞նչ անեն, ի՞նչ դիտորդական առաքելություն պիտի իրականացնեն, երբ մշտապես Արցախի բոլոր ընտրությունները  նախկին իշխանության, միջազգային դիտորդների, Հայաստանի և Արցախի տարբեր կառույցների կողմից մշտապես համարվել են ժողովրդավարությանը համարժեք և մի քանի քայլ առաջ քան Հայաստանում իրականացվող որևէ ընտրություն: 

Զրույցը մանրամասն՝ տեսանյութում.

politik.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ