11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն տեղեկացրել է հրաժարական տալու մասին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Բախտաձեի հրաժարականով կառավարությունը վայր է դնում լիազորությունները: Օրենքի համաձայն՝ նախարարները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչ կառավարության նոր կազմի հաստատումը:

«Ես որոշել եմ հրաժարական տալ, քանի որ գտնում եմ, որ կատարել եմ իմ առաքելությունն այս փուլում», – գրել է Բախտաձեն իր ֆեյսբուքյան էջում:

Վարչապետի թեկնածու կարող է առաջարկել այն կուսակցությունը, որն ամենաշատ ձայնն է հավաքել խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այսինքն՝ «Վրացական երազանք»-ը:

Մամուկա Բախտաձեն նաև նշել է, որ առաջիկա ժամերին հանդես կգա մամուլի ասուլիսով և կխոսի իր հրաժարականի պատճառների մասին:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ