17 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

Քո հեռանալը փախուստ է…մենակությունից. Վարազդատ Կարապետյանը՝ Էդգար Առաքելյանին

38632_varazdat-karapetyan-edgar-araqelyan_M

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը բաց նամակ է հղել նույն խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանին, ով որոշել է վայր դնել մանդատը: Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի Էդգար, կարդացի պատգամավորական մանդատը վայր դնելու քո որոշման մասին։  Քեզ որպես մարդ չեմ հասցրել ճանաչել, սար չենք բարձրացել միասին, բայց լսել եմ հրապարակային խոսքդ, ելույթներդ, մտքերդ, տեսել ու կիսել եմ քո վերաբերմունքը տարբեր բարդ իրավիճակներում։

Ու հաճախ, երբ մտածում եմ, թե ու՛մ հետ եմ ես անցնում այս ինձ համար անօրինակ ճանապարհը, դու եղել ես այն մարդը, ով ուժ է տվել ու կամք, մեր արժեքներին չդավաճանելու վճռականություն։  Վերջին օրերի ընթացքում շատ եմ մտածում թիմի, դրա բնույթի, արժեքների մասին։  Դու այն եզակի մարդն ես, ով հստակ դեր ունի՝ նոր ճանապարհ ցույց տալու և դրանում առաջնորդելու, անարդարությունն ի ցույց դնելու և ազատությունը պաշտպանելու դեր։ 

Քո խոսքով ու վարքով դու այն հիմքն ու հենարանն ես, որի վրա կարելի է խարսխել ամբողջ պետական համակարգը վստահությամբ, որ մենք չենք լճանա, որ չենք հարմարվի մեր տաք աշխատասենյակներին ու մեքենաներին, աշխատավարձին ու «էլիտար» շրջապատին, որ ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆԻՑ չենք կտրվի։ Դու չունես ենթաօրակարգ, ենթաթիմ, այլ տարբեր ենթաներ։

Իմ համար 131- ից դու առաջինն ես, 87- ից՝ նույնպես։  Վստահ եմ, որ այս որոշումը կայացնելիս թեթևություն ես զգացել, կարծես մի մեծ բեռ են ուսերցդ վերցրել։ Բայց էդ բեռը հետո կա՛մ չի բաշխվի որևէ կերպ, կա՛մ հավասարապես չի բաշխվի։ Դու ցանկանում ես թողնել մի դեր, որի կրողը չկա։ Քո տեղը չի լրացվի, այն դատարկ կմնա։  Ու էդ դատարկ տեղը քեզ ամբողջ կյանքում կճնշի, ինձ ու իմ նման մտածողներին մենակ թողնելը քեզ հանգիստ չի՛ տա։ Իմ համար քո հեռանալը փախուստ է․․․ մենակությունից։

Բայց էս նամակի հիմնական իմաստը մեկն է՝ դու մենակ չես ու ինձ դու պետք ես։

Չգնա՛ս»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ