25 Հունվարի, Երեքշաբթի, 2022
KFC

Մի´ փչացրեք այս երիտասարդներին. Հրապարակ

754_b

Զրուցակիցս շատ բան տեսած, երկար կյանք ապրած մարդ է՝ ժա­մանակին պաշտոններ զբաղեցրած, մտավոր աշխատանք կատարած: Բողոք-զարմանքս այն մասին, թե կարճ ժամանակում այս ինչ մեծամտացան նոր իշխանավորները, պահվածքի- խոսքի-վարքի ի՜նչ տրանսֆորմա­ցիաների ենթարկվեցին, չի ընդունում: Ասում է՝ իշխանությունը գայթակղիչ բան է, քայքայող-մեծամտացնող:

Շատ մեծ հոգեկան ուժ պետք է ունենա մարդը, աչքը կուշտ լինի, կայացած ու խելացի, որ հասկանա` քծնանքն ու բազում արտոնություննե­րը պաշտոնի հետ գալիս ու գնում են, դրանցից զարմանալ և պաշտոնին ուղղված հանրային վերաբերմունքը սեփական արժանիքներին վերագրել կարող են միայն ապուշներն ու չտեսները: Բայց դե, սրանք երիտա­սարդ են և, մեծ հաշվով, մեղավոր չեն, որ այսքան արագ փչանում են՝ ասում է նա:

Մեղավորը շրջապատն է, հասարակությունը, որն ամեն ինչ անում է պաշտոնյային փչացնելու, հրեշ դարձնելու համար: Ստացվում է, որ հասարակությունը մեծ եռանդով այլասերում է իր իշխանավորին, հե­տո նույնքան եռանդով սկսում երա­զել նրանից ազատվելու մասին և երբ մի կերպ ազատվում է իշխա­նության համն առած ու բազում արտոնություններից ոչ մի կերպ հրաժարվել չցանկացող պաշտոնյաներից, մեծ բերկրանք է ապրում: 

Տարրա­կան գիտակցություն է հարկավոր` հասկանալու համար, որ պաշտոնյան հանրային ծառայություն իրակա­նացնող մարդ է, նրան կարելի է պա­հանջներ ներկայացնել, բայց սիրա­շահել ու շողոքորթել ոչ մի դեպքում չի կարելի: Քծնանքն ու չափից դուրս մեծարումը փչացնում են պաշտոն զբաղեցնողին, և մենք ինքներս մեր գլխին չարիք ենք ստեղծում: Մի´ փչացրեք այս երիտասարդներին, մի´ փակեք նրանց քննադատողների բերանը, ջերմոցային պայմաններ մի´ ստեղծեք նրանց համար, որ վաղը գլխներիդ չխփեք ու չասեք՝ այս մոնստրներին ո՞նց ծնեցինք:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ