17 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2019
KFC

Էս ու՞ր ենք տանում երկիրը: փաստորեն, մեծերի մեջ կուտակված թույնն անցնում է ժառանգներին

B1FAE51F-678D-4B70-A72D-64F8D876AAF8

Թույնն ավելի մահաբեր է երեխաների համար…

Ծանոթացա Փաշինյանի դստեր գրառմանը:

Մի տեսակ տարակուսած եմ:  Մի՞թե արդեն այլախոհներին սաստելու հերթը հասել է իրավահաջորդներին…

Չեմ ուզում քննարկել ոճաբանությունը, որն, անշուշտ, ընդունելի չէ… Փաստորեն, քաղաքականության մեջ դեռ քայլ չարած երեխան քաղաքական ու պետական բազմամյա գործիչներին հորդորում է յոգայի հնարքներով (խորը շուչ քաշելով և հանգստանալով) զսպել իրենց կարծիքն արտահայտելու սահմանադրական իրավունքի իրացումը:

Չեմ հիշում նախկին ղեկավարներից ևս երկրորդին, ում երեխան քաղաքական կանխարգելիչ-նախազգուշական դասապատրաստում անցկացնի իր ծնողի գործընկերների համար: Բայց դա չէ ամենավտանգավորը, այլ այն, որ այս կերպ, փաստորեն, մեծերի մեջ կուտակված թույնն անցնում է ժառանգներին:

Հավատացեք, սա ահավոր սպառնալիք է մեր երկրի ապագայի համար: Պատկերացնում ե՞ք՝ նույն ոճաբանությամբ սկսեն իրար բզկտել քաղաքական ու պետական մյուս գործիչների երեխաները: Էս ու՞ր ենք տանում երկիրը:
Եվ հետո, ում՞ համար պարզ չէ, որ թույնը մահաբեր է հատկապես երեխսների համար…

Այս մասին գրում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյան

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ