26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սկանդալային գրառումներ. «Աննայի հիմնադրամին 100–200 հազար փոխանցի… նա դա կգնահատեր և PR կլիներ քո համար»

 Համացանցում է հայտնվել ոմն Նարինե Դավթյանի և Մոսկվայի ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի նամակագրությունը։ Այս մասին ВКонтакте սոցցանցի իր էջում գրել է օգտատեր Վլադ Տուլեևը՝ կից հրապարակելով այդ նամակագրության պատճենները։ Այս մասին գրում է 168.am-ը:

Զրույցի ընթացքում Նարինե Դավթյանը Յուրի Նավոյանին հորդորում է իրեն դրսևորել որպես միանձնյա առաջնորդ` ցույց տալու, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը և Ռուսաստանում ՀՀ դեսպանը ոչինչ չեն որոշում, և ամեն ինչ պետք է արվի Նավոյանի միջոցով։

Յուրի Նավոյանն էլ բողոքում է, որ դժվար է դա անելը, առավել ևս, որ Երևանում իրեն ոմանք չեն սատարում, նույնիսկ ընդդեմ Զատուլինի ակումբի իր ակցիան Փաշինյանի շրջապատի աջակցությանը չի արժանացել։

«Իսկ ես արել էի այնպես, ինչպես խնդրել էին, որպեսզի արտահոսք անեի Քոչարյանի և ակումբի կապերի մասին։ Բայց Երևանում չնկատեցին և գցեցին ինձ։ Դա էլ քիչ էր, այդ ամենից հետո Մոսկվա եկավ Վովան և հանդիպեց Զատուլինի, այլ ոչ թե ինձ հետ»,-դժգոհում է Նավոյանը։

Ի պատասխան Նարինե Դավթյանը նախատում է, որ բավակա՛ն է նվնվալ, փոխարենը պետք է շատ ելույթներ ունենալ, հոդվածներ գրել, քննադատել ղարաբայան հին վարչակազմը, Ռուսաստանի հետ ներկայիս հարաբերությունները։

Յուրի Նավոյանն էլ ընդգծում է, որ ինքը վաղուց այդ ամենն անում է, և որ ՌՀՄ-ում և դեսպանատանն իր կողմնակիցներն ունի․

«Հարցն այն է, թե որքան երկար ժամանակ պետք է լռեն Երևանում։ Շատ կօգներ, եթե ինձ ընդուներ Փաշինյանը»։

«Դե դու էլ մի քնի։ Քանի՞ անգամ եմ խնդրել՝ օգնել գումար հայթայթել Աննայի ֆոնդի համար։ Դա շատ կօգներ, նա դա կգնահատեր և PR կլիներ քո համար,-ընդգծում է Նարինե Դավթյանը՝ թերևս նկատի ունենալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամը,-դու որևէ մի հովանավորի գտի, գոնե 100-200 հազարի, այդ ժամանակ մենք իրար հետ կգնանք նրա մոտ»։

«Դժվար է այստեղ միաժամանակ սատարել Փաշինյանին, հանդես գալ Քոչարյանի, Աբրահամյանի դեմ, թիրախավորել դեպանին ու մի բան էլ փող հավաքել։ Որոշ հաջողություններ կան,-նշում է Նավոյանը,-կարևորը, որ Մոսկվա այցելող յուրաքանչյուր ղեկավար պետք է գլխավոր գործընկեր տեսնի մեզ և դա ցույց տա բոլորին, այդ ժամանակ մենք ուժեղ կդառնանք և կլինի՝ ինչ ցույց տալ կանտոռային։ Այդ ժամանակ բոլոր այդ Աբրահամյանները, Ավագումյանները, Կարապետյանները և Զատուլինները կանհետանան»։

Այս երկուսի զրույցն ավարտվում է նրանով, որ Նարինե Դավթյանը Յուրի Նավոյանին հորդորում է Քոչարյանի մասին իր գնահատականներում լինել ավելի՛ կտրուկ և փող գտնել ֆոնդի համար։

***

Ի դեպ, այս հրապարակումից որոշ ժամանակ անց Նարինե Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է, որ Յուրի Նավոյանի զրուցակիցն ի՛նքը չի եղել։

Untitled-1-9

 

2-2 3-2 4-1 5-1 5-1 (1) 6-2 6-2 (1) 7777777777777

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ