19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Չկա հարց, որի շուրջ մեր երկրների միջեւ լուրջ տարաձայնություններ լինեն. Սերգեյ Նարիշկին

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ընթացքի մեջ է ՌԴ Դաշնային ժողովի պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հանդիպումը ՀՀ ԳԱԱ նախագահության, առաջատար գիտանականների եւ գիտական կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպման նպատակն էր ուղենշել հայ եւ ռուս գիտնականների միջեւ գիտատեխնիկական կապերի զարգացման եւ գիտության տարբեր ոլորտներում հետագա համագործակցության ուղիները: Սերգեյ Նարիշկինին ուղեկցում էր ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ողջունելով հյուրին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը խոսեց հայ-ռուսական գիտական ավանդական կապերից: Ռադիկ Մարտիրոսյանը շեշտեց, որ ՀՀ ԳԱԱ-ն հետաքրքրված է ՌԴ գիտական կենտրոնների հետ ավանդական գիտական կապերի պահպանմամբ եւ զարգացմամբ:

Իր հերթին Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն հայտնեց հրավերի համար եւ նշեց, որ նոր տեխնոլոգիաների եւ ինովացիայի դարաշրջանում գիտության եւ մշակույթի ներկայացուցիչները մեծ դեր են խաղում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման գործում: “Իմ ելութում ուզում եմ կանգ առնել փոխհամագործակցության եւ Հայաստանի ու Ռուսաստանի  ռազմավարական գործընկերության վրա”,-ընդգծեց ՌԴ Դաշնային ժողովի պետդումայի նախագահը:

Նարիշկինը շեշտեց, որ երկու երկրների հարաբերությունները դարեր ի վեր բարեկամական են, համընկնում են ՀՀ եւ ՌԴ աշխարահքաղաքական նպատակները, ինչը կարեւոր է գիտատեխնիկական անվտանգության համակարգերի զարգացման համար:

“Այս տարիների ընթացքում ավելի քան հարյուր վաթսուն միջպետական փաստաթղթեր են ստորագրվել, ունենք ամուր իրավական հիմք համագործակցության համար”,-նշեց նա եւ հավելեց, որ ՀՀ եւ ՌԴ օրեսնդիր մարմինները կարեւորում են ԱԺ դերը ՀՀ եւ ՌԴ հարաբերությունների զարգացման գործում: “Չկա հարց, որի շուրջ մեր երկրների միջեւ լուրջ տարաձայնություններ լինեն` սկսած քաղաքականից մինչեւ ռազմավարական հարցերը ՀԱՊԿ շրջանակներում”,-շեշտեց Սերգեյ Նարիշկինը:

Իր ելույթում  նա անդրադարձավ նաեւ հումանիտար ոլորտում համագործակցությանը, խոսեց կրթական ոլորտում համագործակցությունից, կարեւորեց Սլավոնական համալսարանի դերը ոչ միայն կրթական, այլեւ ռուսական մշակույթի պահպանման գործում, ինչպես նաեւ ռուսաց լեզվի պահպանման նշանակությունը:

Նարիշկինն ընդգծեց նաեւ, որ երկու երկրներին միավորում է ընդհանուր պատմությունը: Սերգեյ Նարիշկինի ելույթը շարունակվում է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ