25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռուսաստանը պատրաստակամ է շարունակել ջանքերը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում. Սերգեյ Նարիշկին

“ՌԴ եւ ՄԽ ջանքերն ուղղված են նրան, որ արդեն մոտ ապագայում հակամարտող կողմերը կարողանան հաղթահարել պահպանվող տարաձայնությունները եւ միմյանց ընդառաջ քայլ կատարեն”,-այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ՀՀ ԳԱԱ նախագահության  եւ գիտնականների հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ Դաշնային ժողովի պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը` անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:

“Ամուր խաղաղության հաստատման  գործում օժանդակելու ՌԴ անկեղծ ցանկության մասին ՌԴ ղեկավարությունը բազմիցս հայտարարել է: Մենք ամուր կանգնած ենք այդ դիրքորոշման վրա եւ հուսով ենք, որ մոտ ապագայում ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում դրական տեղաշարժ կնկատվի”,-շարունակեց Սերգեյ Նարիշկինը:

ՌԴ Դաշնային ժողովի պետդումայի նախագահը շեշտեց, որ Ռուսաստանը պատրաստակամ է հետագայում եւս իր միջնորդական ներդրումն ունենալ խնդրի  փոխընդունելի քաղաքական լուծման համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ