16 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ տուժած անձանց կառավարությունը ֆինանսական օժանդակություն կտրամադրի

Կառավարությունը այսօր տեղի ունեցած նիստում հաստատեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց՝

 

աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը

աջակցության ձևը և չափը

աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, ինչպես նաև դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը

Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ հետևյալ չափերով՝

ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30.000.000 դրամ

առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15.000.000 դրամ

առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5.000.000 դրամ

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ