24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գործազուրկ կդառնան. Ժողովուրդ

Կլուծարվի «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառա­յությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գտ­նում է, որ ՊՈԱԿ-ի գործունեությունը շարունակելը նպատակահարմար չէ։ Իսկ ՊՈԱԿ-ի գործառույթները կիրականացվեն էկոնոմիկայի նախարարու­թյան միջոցով։ 

Տեղեկացնենք, որ ՀՀ վարչապետը անցած տարի հանձնա­րարական էր տվել մշակել եւ ներկայացնել մի շարք ՊՈԱԿ-ների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություն­ներ։

Պարզվում է՝ դրա հիման վրա մշակվել է «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայու­թյունների կենտրոն»-ը լուծարելու մա­սին որոշման նախագիծը, որը կառա­վարությանը կներկայացվի այսօր։ 

Նշենք, որ ՊՈԱԿ-ը իրականացնում էր հակաանասնահամաճարակային միջո­ցառումներ, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման, համարակալ­ման եւ գրանցման միջոցառումներ եւ այլն։ Բնականաբար, լուծարման   հետեւանքով մի շարք աշխատողներ գործազուրկ կմնան: 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ