24 Օգոստոսի, Saturday, 2019

Կարելի է անտառը չհատել, գալ հայրենիքին ծառայել. առկա են թափուր հաստիքներ. Տոնոյան

maxresdefault

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է՝ առկա են պայմանագրային զինծառայողների թափուր հաստիքներ:

 

«Կա անհրաժեշտություն: Առկա են թափուր հաստիքներ, որ կարելի է անտառը չհատել, գալ հայրենիքին ծառայել», – լրագրողների հետ զրույցում ասաց Տոնոյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզպետի պնդմանը, թե մարզերում պայմանագրային զինծառայողների կարիք կա ու մարդիկ կարող են այդ աշխատանքը կատարել՝ անտառ հատելու փոխարեն:

Միևնույն ժամանակ Տոնոյանը նկատեց, որ պատահում են դեպքեր, որ մարդիկ համատեղում են երկուսն էլ՝ և՛ ծառայության մեջ են լինում, և՛ անտառ են հատում:

«Դա կչեզոքացվի ժամանակի ընթացքում», – հավելեց նախարարը:

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ