17 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2019
KFC

«Էյֆորիայի տնտեսական բաղադրիչը։ Հաջորդ Իջևանի հանգրվանը». Արա Վարդանյան

42675064_10217786550717985_7158890543110422528_n

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էյֆորիայի տնտեսական բաղադրիչը։ Հաջորդ Իջևանի հանգրվանը։

Այս տարվա ընթացքում շատերը խոսեցին էյֆորիայի մասին։ Նշվեց, որ էյֆորիայի ազդեցության ներքո իշխանությունները հաղթեցին ընտրություններում, էյֆորիայի ազդեցության տակ մարդիկ չեն տեսնում և չեն ընդունում, որ գործող իշխանությունը նույնպես կատարում է շատ և շատ սխալներ։ Մի խոսքով էյֆորիան լուրջ քաղաքական դիվիդենտ է իշխող ուժի ձեռքում։ Մեկ այլ հարց է, որ այն հարատև չէ և իրականության մեջ բավականին արագ նվազում է։ 
Բայց քչերը խոսեցին տնտեսության վրա Էյֆորիայի ազդեցության մասին, ինչը կարծում եմ ևս շատ կարևոր է։ 
Ոչ ոք չի վիճում, որ իշխանափոխությունից անմիջապես հետո Հայաստանում բավականին լուրջ դրական տեղաշարժ եղավ ծառայությունների շուկայում։ Իրականության մեջ սա մեծամասամբ պայմանավորված էր հենց էյֆորիայով։ Մարդիկ սկսեցին ծախսել տանը հավաքած և տարիներով պահվող այսպես կոչված սև օրվա փողերը։ Ինչու՞, որովհետև վաղը լավ է լինելու։ Հետաքրքրականը այն է, որ դրամական միջոցները ծախսել է տնտեսապես ամենախոցելի խավը, ամենախաբվածները։ Մնացած խավերի ներկայացուցիչները շատ ավելի զգուշ էին։ Ներդրումների կտրուկ անկումը խոսում է հենց նրա մասին, որ մնացած խավերի ներկայացուցիչները կանգ են առել և դեռևս հետևում են զարգացումներին։ 
Հենց այդ առավել խոցելի խավի համար էր զրոյացվել տարիների ընթացքում գոյացած երթևկության կանոնների խախտման արդյունքում արձանագրված խախտումները։ Կառավարության այդ քայլը ես գնահատեցի որպես ընտրակաշառք բնակչությանը։ Այժմ էլ նույն կարծիքին եմ։ Պետության հաշվին ընտրություններին ընդառաջ բաժանված ընտրակաշառք, որն այդքան վատ ներկայացվում էր հենց այսօրվա իշխանությունների կողմից, նախկինների մասին խոսելիս։ Ինչևէ, այս քայլը ևս բերեց իր բացասական արդյունքները։ Մարդիկ սկսեցին ավելի վատ վարել, շատացան ճանապարհային պատահարները։ Տուգանքները ներելուց հետո արդյո՞ք այսօր չեն գոյացել նույն տիպի չվճարված արձանագրությունները։ Կարծում եմ, որ դրանք կրկին շատ են և կրկին մարդիկ սպասում են զրոյացմանը։ Ցավոք, այն տեղի չի ունենա մինչև մյուս ընտրություններ։ 
Ինչպես կառավարության տարբեր ներկայացուցիչներ նշել էին, մեր երկրում կտրուկ աճել են բանկերի կողմից տրամադրվող վարկերը։ Սա առաջին հայացքից թվում է թե լավ բան է։ Բայց միայն առաջին հայացքից, իրականության մեջ այդ աճը կա, բայց այն մեծապես պայմանավորված է սպառողական վարկերի կտրուկ աճով (մոտ 60% ընդհանուր աճի մեջ)։ Իսկ սա կլիներ լավ ցուցանիշ, եթե մենք ունենայինք տնտեսության իրական մոտ 20 տոկոսանով աճ։ Այլ նախադրյալ այս հարկերի աճի համար չկար։ Աշխատավարձը չի բարձրացել, որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել և հետևաբար այս սպառողական վարկերի ետևում կրկին կանգնած է Էյֆորիան։ Մարդիկ հավատալով, որ լավ է լինելու, գնացին այդ քայլին և իրենց առօրյա հոգսերի լուծման համար դիմեցին բանկերին։ Կրկին, դիմել են, քանզի համոզված էին, որ լավ է լինելու։ 
Այս մարդիկ որոշ ժամանակ անց միանշանակ ճանապարհ են փակելու, կռիվ են տալու այդ վարկերի զրոյացման համար։ Սա լինելու է մի քանի ամսից, երբ այս մարդիկ հասկանան, որ իրենց կյանքում բան չի փոխվել և իրենք ի զորու չեն կատարել բանկային պարտավորությունները։ Ասեմ ավելին, այս ամենի արդյունքում բանկերում ևս կստեղծվի բավականին լուրջ իրավիճակ, քանզի կտրուկ ավելանալու է անվճարունակ վարկառուների թիվը։ Սա թերևս մեր բանկային համակարգի ամենալուրջ հարվածներից մեկն է լինելու։ 
Ժամանակն է, որպեսզի մեր իշխանությունը անկեղծ գտնվի իրեն իշխանության բերած ժողովրդի հետ և շիտակ խոսի. Այն ինչ խոստացել ենք անհնար է իրականացնել տեսանելի ապագայում։
Ժամանակն է բացել մեր ժողովրդի աչքերը, բավ է պոպուլիզմով մարդկանց ֆինանսապես ծուղակը գցեք, բավ է»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ