20 Հունվարի, Երկուշաբթի, 2020
KFC

Ոչ մի կոմպրոմիս չի լինելու. Նիկոլ Փաշինյանը խնդիր է դնում իրավապահների առջեւ

23338_nikol_60_M

Անդրադառանալով Իջանում երեկ տեղի ունեցած միջադեպին ,կառավարության այսօրվա նիստում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Երբեմն այնպիսի տպավարություն կարող է ստացվել, որ օրինակ Իջևանում, Բերդում, Թումանյանի տարածաշրջանում բոլորը զբաղված են փայտ կտրել վաճառելով: Ամենևին այդպես չէ: Դա մարդկանց նեղ շրջանակ է, որ երկար տարիներ իր կոռուպցիոն կապերով ստեղծել է որոշակի լծակներ, ցանց և, ըստ էության, այսօր մենք գործ ունենք այդ ցանցի հետ:

Այդ գործողությունները թիկունքից, ետնաբեմերից կառավարվում են այն պոտենցյալ մարդկանց կողմից, ովքեր,  անխուսափելիորեն կրելու են պատասխանատվություն:

 Ոչ մի կոմպրոմիս չի լինելու, ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու: Ես հստակ այս խնդիրը դնում եմ իրավապահ համակարգի առաջ. ոստիկանության, ԱԱԾ-ի, մյուս իրավապահ մարմինների գործունակության խնդիրն է դրված. ապօրինի գործունեության հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու: ՀՀ կառավարության հետ որևէ մեկը չի կարող շանտաժով խոսել: Սա գործնականում կյանքի կոչելը իրավապահ համակարգի խնդիրն է»:

Օրինակ բերելով Տավուշի մարզի հնարավոր զարգացումը տուրիզմի տեսանկյունից՝ վարաչպետը նշեց, որ այժմ տուրիստները գալիս են Տավուշ պարզապես անտառով զբոսնելու համար.

«Մեր հայրենակիցներին մենք պետք է կարողանանք ի վերջո հասցնել նրան, որ ընդհակառակը՝ ծառերը չկտրելով՝ իրենք կարող են ավելի մեծ գումարներ վաստակել»,- նկատեց Փաշինյանը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ