24 Օգոստոսի, Saturday, 2019

Ողբերգական վթար՝ ՌԴ-ում. կրկին հայեր են մահացել

200.thumb

Երեկ Ռուսաստանի Կրասնոդարի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, որի զոհ է դարձել հայերի 4 հոգանոց ընտանիքը։ Այս մասին հայտնում է Kubnews.ru–ն։

««Ford» մակնիշի մեքենան կորցրել է կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ բախվելով ծառին։ Վթարի հետևանքով զոհվել է 4 անձ, այդ թվում՝ 2 երեխա։ Վթարի հետևանքով մահացածները Կրասնոդար են եկել Հայաստանից», – նշված է կայքում։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` տուժածները Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքի բնակիչներ են։ Համայնքի ղեկավար Մովսես Մովսիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վթարի զոհ են դարձել 32-ամյա վարորդը, նրա 28-ամյա կինը, 4 և 6 տարեկան դուստրերը։ Ի դեպ, աղջիկներից մեկը դպրոց էր հաճախում, մյուսը` մանկապարտեզ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ