29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Առաջին «ձնծաղիկները» Փաշինյանի կառավարությունից՝ ՀՀԿ-ին

maxresdefault (2)

Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան նոր գրառում է արել՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե ինքը ՀՀԿ-ական նախարարի օգնականն է եղել: Նիկոլ Փաշինյանի օգնականը համարձակություն է դրսեւորել խախտելու նախկիններին ամեն կերպ «սեւացնելու ուխտը»՝ առաջին «ձնծաղիկները նվիրելով» ՀՀԿ-ին:

«Տպավորություն է ստեղծվում, որ լրատվամիջոցը գաղտնիք է բացահայտում, գրելով, որ մինչև հեղափոխությունը ես եղել եմ նախարարի օգնական: Իրականում դա գաղտնիք չէ, այդ մասին գրված է և՛ Կառավարության կայքում, և՛ իմ ֆեյսբուքյան էջում: Իմ այդ փորձն ինձ շատ է օգնում այսօրվա աշխատանքում: 

Առիթ է ներկայացել, ասեմ՝ նախարար Արտեմ Ասատրյանը թեև Հանրապետական կուսակցության անդամ էր, բայց շատ սրտացավ էր իր աշխատանքում, նա ոլորտի լավ մասնագետ է և լավ մարդ:
Այդ տարիներին ես երբեք հրապարակային իշխանությանը չեմ քննադատել, որ իմ ղեկավարին անհարմար դրության մեջ չդնեմ, բայց միշտ պահպանել եմ իմ քաղաքական հայացքները, որն ունեցել եմ դեռևս պատանեկան տարիքից: 
Տարբեր հարցերով օգնել եմ եղբորս, ով ընտրությունների ժամանակ եղել է «Ելք» դաշինքի նախընտրական շտաբի պետը, մասնակցել եմ ընդդիմադիր ուժերի հանրահավաքներին և միշտ պատրաստ եմ եղել, որ ինձ կարող են հեռացնել աշխատանքից: 

Աշխատանքիս վերջին տարիներին սկսեցի սովորել Java ծրագրավորման լեզուն, աշխատանքից հետո հաճախում էի երեկոյան դասընթացների: 2018թ-ի փետրվարի 2-ին, մասնավոր կազմակերպությունում ծրագրավորող աշխատելու նպատակով, իմ դիմումի համաձայն ազատվել եմ աշխատանքից:

Այսօրվա իմ աշխատանքը սիրով եմ անում և ոչինչ չեմ խնայում հնարավորինս մեծ արդյունքի հասնելու համար»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ