20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պատգամավորները դժգոհում են «կոմֆորտից». Ժողովուրդ

Տևական ժամանակ է, ինչ Ազգա­յին ժողովի պատգամավորները բողո­քում են աշխատասենյակների պայ­մաններից, մասնավորապես՝ ջեր­մաստիճանից, քանի որ այս շոգ եղանակին ԱԺ աշխատասենյակնե­րից շատերում տեղադրված չեն հո­վացնող համակարգեր: 

Տարբեր պատ­գամավորներ մեզ հետ զրույցներում նշում են, թե այդ հարցը վաղուց բարձրաձայնել են՝ այլ գույքեր պա­հանջելու հետ մեկտեղ, մյուս բոլոր հարցերը կարգավորել են, բայց օդորակիչի հարցը՝ ոչ: Պատգամավորնե­րը նաև դժգոհ են նույն խնդրից՝ ճաշարանի հետ կապված:

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն այս առնչությամբ «Ժողո­վուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Հստակ տեղյակ եմ խնդրից: Կարող եմ ասել, որ մենք ԱԺ բյուջետային միջոցներից խնայողության հաշվին հայտարարել ենք գնում օդորակիչների խմբաքանակ ձեռք բերե­լու համար: Սակայն մասնագետների հետ քննարկման և ուսումնասիրու­թյան արդյունքներով կարող ենք գնահատել, որ հոսանքի լարերը ԱԺ հին մասնաշենքում բավականին հին են և նախատեսված չեն այդքան լրացուցիչ հոսանք օգտագործող սարքերի ավելացմանը:    

  Այդ իսկ պատճառով մենք 2020 թվականի բյուջեի հայտում նախատեսել ենք այս լարերի փոխարինման կապիտալ ծախսերը: Դրա համար որոշել եմ այս տարի ձեռնպահ մնալ նոր օդորակիչների տեղադրումից: Լարերի կապիտալ փոխարինումից հետո դրանք կտեղադրվեն:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ