16 Հուլիսի, Երեքշաբթի, 2019

Ադրբեջանցիները 6-րդ հարկից ցած են նետել հայ երիտասարդին

xarkovum-adrbejanci-usanoghner-n153653-1

ХарківTimes-ին տուժածի հայրը՝ Սերգո Մարտիրոսյանը հայտնել է,որ  Խարկովի պետական ակադեմիայի ֆիզիկական կուլտուրայի առաջին կուրսի հայազգի ուսանող Արթուր Մարտիրոսյանին հանրակացարանի 6-րդ հարկից ցած են նետել ադրբեջանցի հարևանները, երբ չեն կարողացել նրա սենյակ թմրանյութ նետել:

Իմ որդին պրոֆեսիոնալ մարզիկ է, զբաղվում է սամբոյով և ձյուդոյով, Ուկրաինայի հավաքականի անդամ է,պատմել է հայրը: 18 տարեկանում նա արդեն սպորտի վարպետ է, Ուկրաինայի վեցակի չեմպիոն, Ուկրաինայի առաջնության կրկնակի մրցանակակիր, Եվրոպայի առաջնության եռակի մրցանակակիր: Նա պատրաստվում էր աշխարհի առաջնության:

Հանրակացարանում Արթուրի սենյակի կից սենյակում բնակվելիս է եղել ադրբեջանցի երիտասարդ, ում հետ նրանք արագ ընկերացել են: Սերգոն ասել է, որ իր որդին ադրբեջանցուն անգամ իրենց տուն՝ Ալչեվսկ է հրավիրել: Այդ չարաբաստիկ օրը հարևանը նրան կանչել է իր ընկերների՝ ադրբեջանցի ուսանողների հետ խորոված ուտելու: Խնջույքի ընթացքում Արթուրն իրեն կտրուկ վատ է զգացել, հոր հավաստմամբ՝ ադրբեջանցիները նրա բաժակի մեջ ինչ-որ բան են գցել: Արթուրը գնացել է իր սենյակ: Շուտով ադրբեջանցիները մտել են նրա սենյակ՝ իբրև թե իմանալու՝ ինչպես է նա իրեն զգում ու սկսել են սենյակում այս ու այնկողմ նետել ինչ-որ անձնագրեր ու տոպրակներ: Արթուրը հասկացել է, որ փորձում են թմրանյութեր նետել իր սենյակ և ձևացրել է, թե անգիտակից վիճակում է: Երբ ադրբեջանցիները գնացել են, նա բանալիով փակել է դուռն ու պատուհանից դեն նետել նրանց թողածները: Դա նկատելով՝ ադրբեջանցիները վերադարձել են, ջարդել դուռն ու դաժանաբար ծեծել: Արթուրը կարողացել է հասնել բաց պատուհանին ու օգնություն կանչել, այդ ժամանակ էլ նրան ցած են հրել:

Սակայն տղան ոչ միայն հրաշքով ողջ է մնացել, այլև չի կորցրել գիտակցությունը: Հասկանալով, որ ադրբեջանցիներն իջնելու են՝ ստուգելու համար՝ ինքը ողջ է, թե չէ, սողացել է դեպի կողքի ավտոկանգառը, անցնել արգելապատնեշն ու թաքնվել բեռնատարի տակ: Ադրբեջանցիներն իսկապես քիչ հետո իջել են, փնտրել նրան, ու չգտնելով՝ փորձել են ներխուժել ավտոկանգառ, սակայն նրանց կանգնեցրել են շներն ու պահակը: Վերջինս էլ գտել է Արթուրին ու զանգել ոստիկանություն: Ոստիկաններն էլ միանգամից հայտարարել են, թե Արթուրը ինքնասպանության հակումներ ունի և գտնվում է թմրանյութերի ազդեցության տակ: Նրանք ստիպել են տղային տեսախցիկի առաջ պատմել, որ ինքը ոչինչ չի հիշում, թեպետ Արթուրը հայտարարել է, որ իրեն պատուհանից հրել են և ինքը թմրանյութեր չի ընդունում: Դրա ապացույցն է հատկապես այն, որ, մասնակցելով բազմաթիվ միջազգային մրցույթների, ինքը պարբերաբար անցել է դոպինգ թեստեր:

Հիվանդանոցում Արթուրի մոտ ախտորոշվել է կոնքազդրային հոդի կոտրվածք և կոնքի ոսկորների տեղաշարժ: Մարզական կարիերայի շարունակման մասին այժմ խոսք անգամ լինել չի կարող: «Փառք եմ տալիս աստծուն, որ նա առհասարակ ողջ է մնացել, ախր դա 6-րդ հարկն է՝ 20 մետրից ավելի բարձրություն»,- ասել է հայրը:

 

 

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ