22 Օգոստոսի, Հինգշաբթի, 2019

Գագիկ Ծառուկյանը պատռել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը

785F2E67-B5AC-4372-979F-1DDF1A490CB9_w1023_r1_s

Հունիսի 11-ին Գագիկ Ծառուկյանն առձեռն ստացել է հարցաքննություն կանչվելու մասին ծանուցումը: Այս մասին քիչ առաջ Analitik.am-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Հարությունյանը նշել է, որ Քննչական կոմիտեն Աբովյանի ոստիկանության բաժնի ծառայողից գրավոր ստացել է տեղեկանք այն մասին, որ Ծառուկյանը առձեռն ստացել է ծանուցումը և պատռել՝ լինելով օրենսդիր մարմնի ներկայացուցիչ այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսևորելով իրավապահ մարմինների նկատմամբ:ա

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ԲՀԿ առաջնորդը հարցաքննության է կանչվել Ազգային ժողովում հնչեցրած հայտարարության համար: Խոսքը մասնավորապես վերաբերում է հայտարարությանը, որ Աբովյանի քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի շտաբերից մեկի պետի ավտոմեքենան և տունն այրելը սարքած պատմություն է:

 

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ