19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի ֆուտբոլի թիմն Աթենքում հաղթեց Հունաստանին

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի J խմբի 4-րդ տուրում Հայաստանի ընտրանին հյուրընկալվեց Հունաստանին (2:3):

Մեկնարկային «նոտան» Հայաստանի հավաքականի համար շատ լավն էր՝ արագ և շեշտակի: Եվ խաղի 8-րդ րոպեին, ստանալով Տիգրան Բարսեղյանի դիպուկ փոխանցումը, Ալեքսանդր Կարապետյանը գրեթե մեն-մենակ դուրս գալով դարպասապահի դիմաց՝ գրավեց հույների դարպասը՝ առաջ մղելով Հայաստանին: Ազգային ընտրանու պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը գոլ խփեց Հունաստանի թիմին: Խաղի 33-րդ րոպեին ստանալով Կամո Հովհաննիսյանի փոխանցումը Գևորգ Ղազարյանը խաբս տվեց Սոկրատիսին և հեռահար, դիպուկ և գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը (0:2):

Երկրորդ կեսի մեկնարկում Հունաստանը մեծ թափով սկսեց գրոհել և 54-րդ րոպեին Զեկան գրավեց Հայաստանի դարպասը (1:2): Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականը գոլային պահեր չէր ստեղծում: Հիմանականում պաշտպանվում էր: Բայց Գյուլբուդաղյանցի սաները վերգտան իրենց խաղը: Մխիթարյանի անցումից հետո գնդակը հայտնվեց Տիգրան Բարսեղյանի մոտ, ով կրկնակի հարվածից հետո գրավեց Հունաստանի դարպասը՝ 1:3: Հույներից Ֆորտունիսը հանդիպման վերջնամասում կրճատեցին հաշվի տարբերությունը՝ 2:3: Եվ Հայաստանի ընտրանին ի վերջո հաղթեց 2:3 հաշվով և երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Եվրո-2020-ի ընտրական փուլում:

Հաջորդ հանդիպումը հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 5-ին, երբ Գյուլբուդաղյանցի թիմը կհյուրընկալի Իտալիայի ընտրանուն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ