26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ շախմատիստները ֆավորիտների շարքում են Թուրքիայում

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է շախմատի 40-րդ Օլիմպիադան, որը համարվում է ամենավարկանշային առաջնությունն այս սպորտաձեւում: Ըստ միջազգային տեղեկատվական գործակալությունների` առաջնության ֆավորիտներն են համարվում Հայաստանի, ՌԴ-ի, Ուկրաինայի, Հունգարիայի, ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի թիմերը:

Հայաստանի դրոշի ներքո Ստամբուլում ներկայանում են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը: Կանանց թիմը ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ Աննա Հայրապետյանը:

Հայաստանի տղամարդկանց թիմը Օլիմպիադայի հաղթող է դարձել 2006-ին եւ 2008-ին, իսկ 2010-ին գրավել է ընդամենը 7-րդ տեղը:

Ինչպես հաղորդում է “The Armenian Weekly”-ն, հայազգի շախմատիստներ կան նաեւ այլ երկրների հավաքականներում` Վարուժան Հակոբյանը` ԱՄՆ-ի հավաքականի կազմում, Սեւակ Մխիթարյանը` Բրազիլիայի հավաքականի կազմում, Նատալյա Խուդգարյանը` Կանադայի կանանց հավաքականի կազմում:

Օլիմպիադայի ընթացքում 11 փուլ կլինի: 40-րդ շախմատային Օլիմպիադան կավարտվի սեպտեմբերի 10-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ