19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փողոցային խուժանի հայրիկը հրաժարվում է

Այն որ Նիկոլ Փաշինյանի իշխանության հռչակած սիրո և հանդուրժողականության կեղծ օրակարգը ծակ փուչիկ էր, մեկ տարի շարունակ ամեն օր ապացուցվել է: Փաշինյանն իր վարչապետական կարիերան սկսեց բռնությամբ, շանտաժով եւ տեռորով հենց իր գործընկերների դեմ: Պատգամավոր Փաշինյանն իր կողմնակիցներին դուրս բերեց ընդդեմ պատգամավորների եւ շանտաժի ենթարկեց վերջիններիս, որպեսզի իրեն ընտրեն՝ «կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» սպառնալիքով: 

Նիկոլ Փաշինյանի հրահանգով իր կողմնակիցները  զանգահարում էին վայբերով, վոցապով, սովորական համարներով,  սմս-ներ, նամակներ էին գրում կին պատգամավորներին, որոնք ողողված էին սեռական բնույթի ամենագռեհիկ հայհոյանքներով, ամենավերջին փողոցային խուժանի պես․․. 

Փողոցային խուժանն այսօր էլ շարունակում է նույն ոճով բոլոր նրանց «հախից գալ», ովքեր իրենց կարծիքը չեն կիսում: Ատելություն, հայհոյանք, սպառնալիք և հոխորտանք է թափվում անընդհատ, մարդկանց վրա հարձակվում են փողոցում, հայհոյում, քաշքշում, հրապարակավ Արցախի հերոսների «գլուխները ջարդելու» կոչեր անում: Շուրջ մեկ տարի է հանրությունը սարսափի մեջ է ապրում: 

Եւ այս ամենը իրավապահների խոնարհ եւ լուռ համաձայնությամբ: Որեւէ իրավապահ չմտահոգվեց, երբ նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանը հարթակից կոկորդը պատռում էր, սպառնում ծեփել պատերին, փռել ասֆալտին:  ԱԱԾ-ի, ոստիկանության մտքով չէր անցնում հետաքրքրվել՝ ինչպես են իրենց զգում ոչ հպարտ պատգամավորները, որոնց տան դռներն էր ջարդում Նիկոլ Փաշինյանի կողմից շանտաժի հրահանգ ստացած խուժանը, ինչպես էին իրենց զգում ոչ հպարտ քաղաքացիները, լրագրողները, որոնց տեռորի էին ենթարկում՝ հայհոյում ու անիծում էին, որոնց վրա «հողը թեթեւ լինի» էին ասում հեղափոխականները:

Երբ Փաշինյանը բացեիբաց ասում էր, որ եթե իրեն բան պատահի, ապա գրոհեք այդ մարդկանց ընտանիքների վրա, խոսքն անշուշտ հասկանալի է, թե ում մասին է, վարչապետը թքած ունենալով առհասարակ իրավունքի եւ պետական ինստիտուտների երեսին, դաշնակցական եւ ԲՀԿ-ական նախարարների ազատման դիմումները ստորագրեց փողոցում՝ հայտնի իրադարձությունների օրը:

Դա քիչ էր, կոչ արեց շրջափակել պետության թիվ մեկ քաղաքական կառույցը՝ խորհրդարանը ու հենց այդ օրն էլ բացահայտ շանտաժի ու սպառնալիքների արդյունքում պարտադրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Այսօր էլ Նիկոլ Փաշինյանը պատուհաս է դարձել դատական իշխանության գլխին, դատարանները շրջափակելու կոչից հետո հարաբերական անդորր է, բայց շուտով թերեւս գործընթացներ կսկսվեն ՍԴ-ի դեմ: Ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր՝ ցույց տվեք մի դատավոր, որ իմ ասածը չի անի, ամիսներ հետո ասում է՝ դատական իշխանությունը այլ ուժերի ազդեցության ներքո է, հակահեղափոխական է: 

Այսօր էլ Նիկոլ Փաշինյանը, ով շրջափակել էր Ազգային ժողովը, բացել խորհրդարանի դռները ամբոխի առաջ, նույն խորհրդարանում, որտեղ դռները արդեն փակ են, դատապարտում է բռնությունը. «Ուզում եմ հստակ արձանագրել, որ որպես ՀՀ վարչապետ խստորեն դատախպարտում եմ բռնության որեւէ դրսեւորում: Բռնության որեւէ դեպք, որեւէ դրսեւորում, որեւէ քարոզ, ատելության որեւէ դրսեւորում ՀՀ-ում տեղ չունի եւ չպետք է ունենա»,-այսօր հայտարարել է վարչապետը:

Այն վարչապետը, որի հրահանգով օրեր առաջ հարձակվում էին դատավորների վրա, այսօր խաղաղության կոչ է անում եւ ուղղակի հրահանգավորում խոնարհացած իրավապահներին՝ լուծել այս հարցը: Սա այն դեպքում, երբ հասարակության, քաղաքական ուժերի համբերատար հատվածն այլեւս հրաժարվում է ադեկվատ լինել եւ լուռ հետեւել այս կրկեսին՝ խուսափելով եղբայրասպան բախումներից:

Փաստորեն, ինչ-որ մարդիկ, պատգամավորներ մտահոգված են ինչ-ինչ իրավունքներով, երբ արդեն «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» հակադարձումն է սկսում գործել:

ՀՀ վարչապետի այսօրինակ պահվածքը քաղաքական անմեղսունակության վառ վկայություն է:

Հ.Գ. «Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում»: 

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ