19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուս ֆուտբոլասերները թուրքերից պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը /վիդեո/

Թուրքական ‘Ֆեներբախչե” ֆուտբոլային ակումբի երկրպագուները Ստամբուլի “Sukru Saracoglu” մարզադաշտի դրամարկղի մոտ քարեր եւ շշեր են նետել “Սպարտակի” երկրպագուների վրա: Մոսկովյան ակումբի երկրպագուները Twitter-ում գրել են, որ իրենցից մեկին դանակով հարվածել են, իսկ ոստիկանությունը  նույնիսկ չի եկել իրենց օգնության:

Թուրք երկրպագուները հավանաբար այս կերպ վրեժխնդիր են եղել օգոստոսի 21-ին Մոսկվայում տեղի ուենցած Ռուսաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ գրանցված միջադեպի համար, երբ ռուս ֆուտբոլասերները տրիբունայի վրա այրել էին թուրք հեղափոխական Աթաթյուրքի նկարը, ինչին ի պատասխան թուրքերը սպառնացել էին, որ իրենց կողմից դա չի ներվի:

Ավելի վաղ տեղեկություն էր հաղորդվել նաեւ, որ “Սպարտակի” երկրպագուները պատասխան հանդիպմանն իրենց հետ Ստամբուլ են տարել ՀՀ եւ ԼՂՀ դրոշները եւ “Թուրքիա, ճանաչիր Հայոց ցեղասպանությունը”, “Թուրքիա, վերադարձրու հայկական հողերը” գրառումներով պաստառներ:

Նախօրեին ՈՒԵՖԱ-ն զգուշացրել է, որ անվտանգությունն ապահովելու աննախադեպ քայլեր են ձեռնարկվել, քանի որ տեղի երկրպագուները հյուրերին “ջերմ ընդունելություն” են խոստացել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ