27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փորձում եք Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ: Արցախը մերժեց հերթական կեղծ օրակարգը

Արցախը մերժեց հերթական կեղծ օրակարգը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է  Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը, մասնավորապես նշելով.

«Վերջին օրերին «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության (չնույնականացնել «Սասնա ծռեր» խմբավորման հետ) կողմից կազմակերպված ավտոերթը կարելի է համարել տապալված, քանի որ արժանացել է Արցախի հայության անտարբերությանը, որոշ դեպքերում` ավտոերթի մասնակիցների կողմից երեկոյան ժամերին ավտոմեքենաների ձայնային ազդանշանների չարաշահման հետեւանքով բնակչության շրջանում զայրույթի տեղիք տալով։

Չորս օրերի ընթացքում ավտոերթի կազմակերպիչները ուժ եւ եռանդ չեն խնայել տարատեսակ պրովոկացիաներ իրագործելու միջոցով ուշադրություն գրավելու եւ «Արցախը Հայաստանի մարզ է» կեղծ օրակարգով արհեստականորեն պառակտում առաջացնելու համար, սակայն մնում է փաստ` գլոբալ առումով տեղաբնակները չեն միացել ավտոերթին եւ չեն ողջունել այն:

Այնուամենայնիվ, տարբեր ուղիղ եթերների միջոցով փորձեր են կատարվել արցախցուն արմատներից կտրված սեփական մայրենին չիմացողի լույսի ներքո ներկայացնելու, ինչպես նաեւ տարատեսակ սադրանքներ իրագործելու համար։ Կառանձնացնեմ Ասկերան քաղաքում Արցախի Հերոս Վիտալի Բալասանյանի տան շրջակայքում կատարված սադրիչ հայտարարությունները, որը հարիր չէ միասնականության ոգուն, ավելին` խիստ դատապարտելի է։

«Արցախը Հայաստանի մարզ է» արհեստական օրակարգով դուք գիտակցաբար կամ առանց գիտակցելու պառակտում եք առաջացնում եւ նսեմացնում եք արցախցուն։ Հայրենակիցնե՛ր, ԱՐՑԱԽՑԻՆ շարժում է սկսել հանուն միացման, պայքարել է հանուն միացման, արյուն է թափել հանուն միացման։ Արցախցին ապրում է հայեցի բարքերով, պահպանում է ազգային ավանդույթները եւ վերջապես` արցախցին հայ մշակույթի կրող է։ Փորձում եք Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ։

Հ.Գ. Ցավակցում եմ ավտոերթի մասնակից Անդրանիկ Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ մտերիմներին` դառը կորստի համար: Աստված հոգին լուսավորի»,- գրել է նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ