24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ժամանակի ընթացքում Ռուսաստանն էլ է փոխվում, սցենարները պետք է կարողանանք ճիշտ մշակել. Թևան Պողոսյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

«Ցանկացած երկիր պետք է գիտակցի, որ այլ երկրների հետ հարաբերություններն առաջին հերթին պետք է հիմնված լինեն սեփական շահի վրա: Ձևավորում ենէ սեփական շահերի ազդակներ, գիտակցում, թե ո՞րն է լինելու ռուսական շահը, որոնք են իրենց պատկերացմամբ և դրանք ուսումնասիրվում է: Օրինակ՝ առաջարկում եմ, որ մեր համալսարաններում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ ստեղծվեն, քանի որ մենք չունենք ռուսագիտության մասնագետներ: Մեզ թվացել է, որ դպրոցում ռուսերեն ենք սովորել, ռուսերենից ամեն ինչ լավ ենք իմանում»,- այսօր «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպած «Հայաստան-Ռուսաստան նոր հեռանկարներ փնտրելիս» քննարկման ժամանակ ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում հասկանում են, որ պետք է լինի Եվրոպայի կամ Միացյալ Նահանգների ուսումնասիրության կենտրոն, ուստի պետք է լինի նաև ռուսագիտության կենտրոն, որն ուսումնասիրելով հայ-ռուսական հարաբերությունները, հստակ կհայտնի, թե որտեղ են երկու երկրների հարաբերությունների շահերը ձևավորում և ինչ պետք է անել այդ շահերը ներկայացնելու համար:

Ըստ նրա, հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները ոչ թե պետք է ծածկել կամ ասել, որ ռուսաստաբնական որևէ հայ գործիչ իր կապերը կօգտագործի և ամեն ինչ կհարթի, այլ պետք է դրվի համակարգ:

«Ժամանակի ընթացքում Ռուսաստանն էլ է փոխվում, սցենարները պետք է կարողանանք ճիշտ մշակել: Ամեն ինչի պատրաստ լինելու համար, պետք է կարողանալ կանխատեսելի սցենարներ անել, անո՞ւմ ենք, կներեք՝ լավ չենք անում: Այս համակարգը պետք է դառնա պետական մտածելակերպի մի մաս և սկսվի համապատասխան ինստիտուտների ծրագրավորումը Ռուսաստանի հետ՝ հասկանալու համար Ռուսաստան-Արևմուտք արճակատումը: Միշտ էլ արճակատվել և միշտ «բարիշել» ենք, քանի որ ուժեղների դեպքում միշտ էլ այդպես է եղել: Շատ ժամանակ մենք պատրաստ չենք լինում վարել քաղաքականություն և տեղի են ունենում անակնկալներ, մեր արտաքին քաղաքականությունը շատ ժամանակ այդ բալանսավորման խնդրի մեջ է»,- շեշտեց Թևան Պողոսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ