19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տոտալ «չիստկա». Փաշինյանի կառավարությունը չի կարողանում համակերպվել այն պաշտոնյաների գոյության հետ, ովքեր չեն քայլել և չեն հեղափոխվել

Ռեֆորմիստների կուսակցությունը հայտարարություն է տարածել` անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հեղափոխության ավերիչ ձեռքը հասավ ԵՊՀ ռեկտորի պաշտոնին: Համատարած ատելության և ճնշումների մթնոլորտում Փաշինյանի կառավարությունը չի կարողանում համակերպվել այն պաշտոնյաների գոյության հետ, ովքեր չեն քայլել և չեն հեղափոխվել: Բոլշևիկյան մեթոդներով աշխատող վարչակազմը այսօր չհանդուրժեց նաև Արամ Սիմոնյանին: Չդիմանալով ճնշումներին՝ շատ-շատերը կարող են կրկրնել Արամ Սիմոնյանի քայլը և հրաժարվել իրենց պաշտոններից միայն այն պատճառով, որ իրենք հեղափոխական չեն: Ռեֆորմիստների կուսակցությունը խստորեն դատապարտում է յուրաքանչյուր տեսակի ճնշման դրսևորում այլախոհ մարդկանց հանդեպ:

Այն հայտնի պնդումները, թե ով չի մասնակցել հեղափոխությանը տեղ չունի նոր Հայաստանում կամ կարող է գնալ խաշ ուտելու, արդեն կրում են գործնական բնույթ, և դառնալով չափազանց վտանգավոր երևույթ, խորացնում են հասարակության մեջ առկա բաժանարար գծերը, որոնք գծվեցին 1 տարի առաջ»:

Հիշեցնենք, քիչ առաջ հայտնի է դարձել, որ հեղափոխական իշխանության ճնշումներին երկարատեւ եւ համառ դիմադրությունից հետո հրաժարկան է տվել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ կրթական համակարգում տոտալ «չիստկա» է իրականացում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ում դիրքորոշումը հստակ ներկայացվում է, թե ոլորտի բարձր պաշտոններին չպետք է հավակնի որեւէ հանրապետական կուսակցության անդամ: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ