11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Իրականում նման մտահոգություններ մենք ունենք. Արմեն Գրիգորյանը՝ դավադրության մասին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կիսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտահոգությունը Հայաստանի դեմ պատրաստվող դավադրության մասին։

«Վարչապետը հնարավորինս պարզ դրա մասին խոսել է։ Իրականում նման մտահոգություններ մենք ունենք։ Իհարկե, շատ բարձր դրա մասին խոսելը որոշակի սահմանափակումներ ունի։ Այն, ինչ հնարավոր է եղել, բաց խոսվել է։ Մնացածի մասին, եթե անհրաժեշտություն լինի, ավելի մանրամասն հետագայում կասենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գրիգորյանը։

Վարչապետի կոչով դատարանները շրջափակելու ակցիայի վերաբերյալ ԱԱԽ քարտուղարը նշեց, որ հեղափոխությունը մտել է երրորդ փուլ՝ դատական համակարգի բարեփոխումները. «Կարծում եմ՝ ակցիան ծառայել է իր նպատակին»։

Միջազգային հանրության կողմից, ըստ նրա, ստացվել են աջակցության մեսիջներ։
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ