20 Հունիսի, Հինգշաբթի, 2019

Վարչապետը լավ լուր ունի

154039

Ռազմական ծախսերը մեր բյուջեի վրա բավական ծանրակշիռ տեղ ունեն: Այսօր՝ մայիսի 21-ին, ԳԱԱ-ում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանում» գիտաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե համաձայն է դիտարկման հետ, որ պետք է անել այն,ես, որ այդ ծախսը ոչ թե բեռ լինի, այլ հնարավորություն լինի տնտեսությունը զարգացնելու համար:

Փաշինյանի նշեց, որ վերոնշյալի համար է, որ ՀՀ-ում ստեղծում են Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարություն, որի խնդիրը պետք է լինի նաև դա:

«Մենք պետք է փորձենք մեր ունեցած հենքի վրա կառուցել այնպիսի կառուցվածք, որտեղ կկարողանանք մեր ԶՈւ-ին ժամանակակից չափանիշներին համապատասպան արտադրանք առաջարկել: Սակայն մեր նպատակակետը նաև պետք է լինի արտահանումը»,-ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքերով,  այսօր լավ լուրն այն է, որ 21-րդ դարում տնտեսության առաջատար շարժիչ ուժը դարձել են տեխնոլոգիաները. «Սա մեզ համար լավ լուր է, որովհետև տեխոնոլգիաներն այն միջոցն են, որոնք կարող են օգնել մեզ հաղթահարել տրանսպորտային և մյուս սահմանափակումները»:

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ